Ինչո՞ւ էր մայրն Ագաթա Քրիստիին արգելել գիրք կարդալ

Ագաթա Քրիստին դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից է։ Անգլիացի դասականը հեղինակել է 60 դետեկտիվ վեպ, սիրային՝ 6, պատմվածքների 19 ժողովածու:


Ոգեշնչվելով ժամանակի նոր կրթադաստիարակչական մեթոդներից, Ագաթա Քրիստիի մայրը նրան արգելել էր կարդալ սովորել: Սակայն, ինչպես արդեն հասկացաք, աղջիկը նրան չէր լսել:

1890-ականների Անգլիայում ընդունված էր երեխաներին թույլ չտալ գիրք կարդալ, որովհետև այն բացասաբար էր անդրադառնում աչքերի և գլխի վրա:

Ագաթայից բացի, ծնողներն արգելել էին նաև եղբորն ու քրոջը: Երեխաները կարդալ սովորեցին, երբ դարձան 8 տարեկան: Մինչև այդ տարիքը գիրք կարդալն արգելված էր:

Իր ինքնակենսագրականում Ագաթան գրել է, որ փոքր տարիքում, երբ գիշերն իր համար հեքիաթներ էին կարդում, խնդրում էր, որ գիրքն իր ձեռքում մնա: Նա թերթում էր էջերը ու փորձում էր բառերը բաժանել ըստ իմաստների : Այս մեխանիզմի հրաշքը Ագաթան չհասկացավ` ոչ մանկական տարիքում և ոչ էլ հետո: Զբոսանքների ժամանակ նա ուշադիր զննում էր գովազդային վահանակներն ու դայակին հարցնում բոլոր բառերի նշանակությունները:

Վերջապես եկավ մի օր, երբ 8-ամյա Ագաթան արդեն ինքն էր դայակի համար բարձրաձայն հեքիաթներ կարդում: Ծննդյան հաջորդ օրը դայակը Ագաթայի մորը հայտնեց վատ լուրը. «Մեմ, անկեղծ ցավում եմ, բայց վախենամ Ագաթան կարդալ է սովորել»: Մայրը շատ հուսահատվեց, սակայն էլ ոչինչ անել չէր կարող:

Related image

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը

December 19, 2018

Ինչո՞ւ Սթիվեն Քինգը սպանեց Ռիչարդ Բախմանին

December 19, 2018