Իսկ ո՞վ ասաց, որ գրադարանները մեռնում են

Ըստ Գելափի վիճակագրության` անցած տարի ամերիկացիներն ավելի շատ գրադարաններ են այցելել, քան կինոթատրոններ, մարզադահլիճներ, թանգարաններ, զվարճանքի կենտրոններ ու խաղատներ:


Արդյունքները գրանցվել են հեռախոսային հարցումների հիման վրա: Մարդիկ դեռ այցելում են գրադարաններ, ինչպես օրինակ 2 տասնամյակ առաջ այցելում էին կինոթատրոններ:
Չնայած վերջին 20 տարվա թվայնացմանը (թվային գրքեր, փոսքասթներ), գրադարաններում ամերիկացիների այցելությունները հաճախակի են:
Գելափն ասում է` գուցե գրադարաններ այցելում են, որովհետև այնտեղ կա Wi-fi, ֆիլմերի վարձույթ կամ այլ հետաքրքրություններ երեխաների համար, բայց այնուամենայնիվ գրադարաններն ամենից հաճախ այցելում են դեռահասները, կանայք ու ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսուհիների երեխաները:
18-ից 29 տարեկաններն ավելի հաճախ են լինում գրադարաններում, քան ավելի մեծ տարիքային խմբերը: Դա թերևս կապված է քոլեջի հետ. ուսանողները գնում են այնտեղ նաև սովորելու:
Ըստ վիճակագրության, կանայք ավելի շատ են օգտվում գրադարաններից, քան տղամարդիկ: Մի ուշագրավ փաստ ևս` ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսուհիների երեխաներն ավելի հաճախ են այցելում գրադարաններ, քան բարձր եկամուտ ունեցող կանանց երեխաները:
Ամերիկացիների ու գրադարանների հարաբերությունները մի փոքր խճճված են.
Շատ ամերիկացիներ կհամաձայնեն, որ գրադարանները շատ կարևոր են: Ամերիկացիների 2/3-ն ասում է, որ տեղի գրադարանները փակելը մեծապես կվնասի այդ համայնքին: Շատերն օրինակ նախընտրում են մի շարք ծառայություններ մատուցող գրադարանները, հատկապես նրանք, որտեղ մարդկանց օգնում են բարելավել թվային հմտություններն ու տարբերել վստահելի տեղեկատվությունը ֆեյքից:
Մարդիկ գրադարանները դիտարկում են որպես ապահով վայր, որտեղ կարելի է կրթվել, ժամանակ անցկացնել կամ ստեղծել կրթական նոր հնարավորություններ, բայց անցած տարի քչերն են ամերիկացիներից այցելել գրադարան ու օգտվել դրանց հնարավորություններից:
Անի Սողոյան

«Հիմա ես կարդում եմ այն, ինչ ուզում եմ». Աննա Նարինսկայա. լրագրող, կուրատոր

February 6, 2020

Ո՞ր գրքերն են հաճախ գողանում

February 6, 2020