Դավաճանություն, ամուսնություն, սեր ու մինչև մահ

Սերը ներշնչանքի ամենամեծ աղբյուրներից մեկն է՝ հատկապես գրողների համար։


Մենք կպատմենք, թե ինչպես են հայտնի գրողները ծանոթացել իրենց սերերի հետ ու ինչ ավարտ են ունեցել նրանց սիրային պատմությունները։

Էդգար Պո և Վերջինիա Քլեմ

Էդգար Պոն ոչ միայն գրելու, այլև սկանդալների կենտրոնում հայտնվելու բացառիկ տաղանդ ուներ։ Այդպիսի հերթական մի սկանդալից հետո գրողը ուղևորվում է իր հորաքրոջ մոտ՝ Բալթիմոր, որտեղ էլ սիրահարվում է։

Այս պատմությունը կարող էր ռոմանտիկ ու շատ գեղեցիկ թվալ, եթե 12-ամյա Վերջինիան չլիներ Պոյի զարմուհին։

Չնայած աղջկա տարիքին՝ Վերջինիայի մայրը համաձայնեց դստերը ամուսնացնել գրողի հետ։ Բայց ամուսնությունը կայացավ գաղտնի։ Երկու տարի անց ամուսնական արարողությունը կրկնեցին՝ այս անգամ արդեն մեծաթիվ հյուրերի համար, բայց հյուրերից շատերը այդպես էլ այդ ամուսնությանը հավանություն չտվեցին։ Դա չխանգարեց, որ մինչև Վերջինիայի մահը զույգը ապրի երջանիկ ու համերաշխ։

Ֆրանց Կակֆկա և Միլենա Եսենսկայա

Գրողն ու լրագրողը առաջին անգամ հանդիպել են 1919-ին փարիզյան սրճարաններից մեկում։ Հանդիպմանը հաջորդում է Միլենայի նամակը Կաֆկային։ Այդ նամակում լրագրողը հիացած գրել է Կաֆկայի գրքերի մասին իր տպավորությունները։

Հենց այդ նամակն է դարձել սիրային այս արտասովոր պատմության գլխավոր վկայություններից մեկը։

Միլենան ամուսնացած էր, ապրում էր Վիեննայում, իսկ Կաֆկան՝ Պրահայում։ Սիրահարները կարողացել են հանդիպել ընդամենը մի քանի անգամ։

Զույգի ամենատպավորիչ ու երկարատև հանդիպումը կայացել է Վիեննայում։ Սիրահարները միասին անցկացրել են 4 օր՝ իմանալով, որ այլևս երբեք չեն հանդիպելու։

Վիկտոր Հյուգո և Ջուլիետտա Դրուե 

Երիտասարդ, գեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհին Հյուգոյի «Լուկրեցիա Բորջե» պիեսի բեմականացման մեջ մի փոքրիկ դեր է ստանում։

Բայց դժգոհելու փոխարեն դերասանուհին հայտարարում է, որ ինքը շատ երջանիկ է, քանի որ Հյուգոյի գործերում փոքր դերեր չկան։

Գովեստն ու համակրանքը միանգամից գրավում է Հյուգոյի ուշադրությունը։ Ներկայացումից հետո նրանք հանդիպում են ու սկսվում է բուռն սիրավեպ։

Գրողի  պահանջով դերասանուհին շուտով հրաժարվում է ճոխ կյանքից։ Չնայած երկարատև ու բուռն սիրուն՝ այս միությունը օրինակելի ու երջանիկ անվանելը դժվար է․ այդ ժամանակ Հյուգոն արդեն ամուսնացած էր, բացի այդ էլ ուներ սիրային բազմաթիվ այլ կապեր։

LIVELIB

Արփի Մուրադյան

Ճանապարհորդություն դեպի Մարս․ Բրեդբերին ու նրա Մեգին

May 23, 2020

Ինչպե՞ս է Բրեդբերին կապված կախարդների հետ

May 23, 2020