Բիլ Գեյթսի խորհուրդը` ի՞նչ կարդալ ամռանը

Ամեն տարի արձակուրդային սեզոնի սկզբում Բիլ Գեյթսը իր բլոգում խորհուրդ է տալիս՝ ինչ կարդալ ամռանը: Այս տարի նա տվել է 5 կարևոր խորհուրդ:


Գրքեր կապիտալիզմի մասին, հետազոտությունների, արյան ուսումնասիրությունների, ճգնաժամի ժամանակ ազգերի վարքագծի վերլուծության. Ամերիկացի ձեռնարկատերը գրականության առումով բծախնդիր է, այնպես որ կարող եք վստահել նրան:

Ցավալին այն է, որ ներկայացրած հինգ գրքերից միայն մեկն է թարգմանվել ռուսերեն, մյուս կողմից ամռանը լավ ժամանակ է անգլերենի բարելավման համար: Ի դեպ, մի անհագստացեք, եթե Ձեզ թվում է, որ հինգ հատորները չափազանց շատ են ամառային արձակուրդի ընթացքում: Պարոն Գեյթսը խոստովանում է, որ ամեն դեպքում, նախընտրում է վերցնել ավելի շատ գիրք, քան անհրաժեշտ է:

  1. Ռոուս Ջորջ «Nine Pints»

«Եթե Դուք արյունից վատանում եք, ապա այս գիրքը Ձեզ համար չէ: Բայց եթե Դուք, ինչպես և ես, գտնում եք, որ թեման անհետաքրքիր է, բրիտանացի լրագրողի այդ աշխատանքը ձեզ կգրավի: Ես երկրպագու եմ որևէ առարկայի մասին խորքային հետազոտությունների մասին գրքերի, այնպես որ այս գիրքը ինձ դուր է գալիս: Գրքում կան շատ հետաքրքիր փաստեր, որը Ձեզ շատ բան կսովորեցնի»:

 

  1. Ամոր Տոուլլս «A Gentleman in Moscow»

«Կարծես թե բոլորը հասցրել են կարդալ այս գիրքը: Ես վերջապես միացա կարդացողների խմբին, երբ եղբայրս ինձ ուղակեց գրքի մի օրինակ: Տոուլսի պատմվածքը գրաֆի մասին , որը դատապարտված էր ցմահ ազատազրկման Մոսկվայի հյուրանոցում, ինձ թվաց զվարճալի, խելացի և զարմանալի լավատեսությամբ: Նույնիսկ եթե Ձեզ, ինչպես որ ինձ, դուր չի գալիս կարդալ Ռուսաստանի մասին գրքեր (ես կարդացել եմ Դոստոևսկու բոլոր գրքերը), այդ գիրքը հաստատ Ձեզ կհետաքրքրի, քանի որ շատ զարմանահրաշ պատմություն է, որը կբավականացնի Ձեզ»:

 

  1. Մայքլ Բեշլլոսս «Presidents of War»

«Ինձ հետաքրքրում է Վիետնամի պատերազմի բոլոր կողմերը, այդ իսկ պատճառով ես ընտրեցի այս գիրքը: Ընթերցելուց հետո շատ բան սովորեցի ոչ միայն վիետնամական, այլև ութ այլ խոշոր հակամարտությունների մասին, որոնցում Միացյալ Նահանգները մասնակցում էին 19-րդ դարից մինչև 20-րդ դարի 70-ական թվականներին: Բեշլոսսը իր գրքում լայն հեռանկար է տալիս, ինչը թույլ է տալիս հետաքրքիր դասեր քաղել նախագահական իշխանությունից»:

  1. Պոլ Կոլիեր «The Future of Capitalism»

«Կոլիերի վերջին գիրքը ուղղորդում է մտածել այսօրվա կարևոր (արդի ) թեմայի մասին, Թեև ես համաձայն եմ ոչ բոլոր եզրակացությունների հետ և կարծում եմ որ նրա անալիտիկ խնդիրները ավելի լավն են քան լուծումերը որոնք նա է առաջարկում, փորձը էկոնոմիկայի զարգացման տեսությունում հիմնավորում է տալիս այն մասին թե ուր է շարժվում կապիտալիզմը, որը բավականին խելամիտ է»:

  1. Ջարեդ Դայմնդ «Upheaval»

«Ես մեծ երկրպագու եմ Դիամոնի գրիչի: Նրա վերջին գիրքը բացառություն չէր: Նա հետազոտում է, թե ինչպես են տարբեր հասարակությունները պահում իրենց կրիտիկական պահերին: Դայմնդը շատ հետաքրքիր դեպքեր է առաջացնում `ցույց տալով, թե ինչպես են ժողովուրդները հաղթահարում այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմները, արտաքին սպառնալիքները և համաճարակները: Այն հնչում է մի քիչ տագնապալի, բայց ընթերցման ավարտին հասկանում ես, որ խնդիրները լուծելու մեր ունակությունը հիանալի են»:

 

Ալլա Դավթյան

«Էմփայր Ֆոլզ». կարճ ճանապարհորդություն դեպի Ամերիկայի երկաթե սիրտը

June 6, 2019

Գալինա Յուզեֆովիչ. Ամեն մարդ, որը խոսում է հանրության մասին, գրքերի մասին դառնում է քննադատ

June 6, 2019