Կենսագրություն
![Հեղինակի նկար](https://bestseller.am/wp-content/uploads/2018/05/81791af2-be27-4fb5-b2aa-f85d00ebd38d-150x150.jpg)
Յուջին Ռոգան
Ամերիկացի պատմաբան Յուջին Ռոգանը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 31-ին: Ավարտել է Կոլումբիայի համալսարանի էկոնոմիկայի բաժինը, այնուհետև` Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի պատմության ֆակուլտետը: Դասավանդել է Բոստոնի և Սարա Լորենս քոլեջներում, հիմա Օքսֆորդի համալսարանում Միջին Արևելքի ժամանակակից պատմության դասախոս է:
Հեղինակել է 3 պատմական գիրք: