Կենսագրություն

Դեյվիդ Ալեն
Դեյվիդ Ալենին (ծնվ. 1945 թ.) համարում են արդյունավետության տեսության առաջատար մտածողներից մեկը: Նա եղել է New York Life ապահովագրական ընկերության, ՀԲ, Ford հիմնադրամի և բազմաթիվ այլ ընկերությունների խոսնակն ու գլխավոր խորհրդատուն: Ավելի քան 35 տարի կառավարման հարցերի խորհրդատու է: Նա «Դեյվիդ Ալեն» ընկերության նախագահն է: Նրա աշխատանքները ներկայացվել են Fast Company, Fortune, Los Angeles Times, New York Times, Wall Street Journal և բազմաթիվ այլ պարբերականներում: «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հրատարակվել է ավելի քան 30 երկրում: