Կենսագրություն

Ջոն Վերդըն
Ամերիկացի նովելիստ Ջոն Վերդընը ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ-ում: Ավարտել է Նյու Յորքի Regis High School-ը ապա՝ Fordham համալսարանը: Ջոն
Վերդընը ամբողջ կյանքում աշխատել է, որպես գովազդային գործակալ Նյու-Յորքում։ Մանհեթենում մի քանի գործակալություններում ղեկավար պաշտոն զբաղեցնելուց հետո անցել է թոշակի, կնոջ` Նաոմիի հետ տեղափոխվել Նյու-Յորքի հյուսիսում գտնվող Կաթսքիլլ քաղաք, որտեղ զբաղվել է կահույքագործությամբ։
Այդ ընթացքում կինը նրան համոզել է փորձել իր գրական ուժերը։ 2 տարի անց, 2010-ին նա գրեց Think of a Number վեպը, որը միանգամից դարձավ բեսթսելլեր՝ մեծ ճանաչում բերելով հեղինակին: Նրա երկրորդ Shut Your Eyes Tight վեպում հերոսները կրկնվում են: Այսպիսով սկիզբ է առնում Վերդընի քրեական թրիլլերների շարքը , որի գլխավոր հերոսը Դեյվ Գարնին է:
Ջոն Վերդընի վեպերը թարգմանվել են 25 լեզուներով: