Կենսագրություն

Մեգ Վուլիցեր
Ամերիկացի գրող Մեգ Վուլիցերը ծնվել է 1959-ի մայիսի 28-ին Լոնգ-Այլենդում, Նյու-Յորք, ԱՄՆ:
Գրող Հիլմա Վուլիցերի դուստրն է: 1981-ին ավարտել է Բրաունի համալսարանը, այնուհետև դասավանդել Այովայի համալսարանի «Գրողների ծրագրում»:
1983-ին տպագրվել է Վուլիցերի առաջին գիրքը՝ «Sleepwalking»: Ամերիկայում Մեգ Վուլիցերին համեմատում են Ջեֆրի Եվգենիդիսի և Ջոնաթան Ֆրանզենի հետ:
Ապրում է Նյու-Յորքում ամուսնու՝ գրող Րիչարդ Փանեքի և երկու դուստրերի հետ: