Կենսագրություն

Նյումեգ
«100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով». գրքում հավաքված են newmag ամսագրում 2007-2017 թթ. հրապարակված մոնոլոգները: Մոնոլոգների 100 հերոսները ճանաչված անհատականություններ են, ստեղծագործող անձինք, արվեստագետներ, պետական ու ռազմական գործիչներ, բիզնեսմեններ, ֆինանսիստներ, սպորտսմեններ, լրագրողներ, հեռուստատեսային դեմքեր: Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ:
Մոնոլոգային աշխարհընկալման հիմքում մեր կողքին ապրող հետաքրքիր մարդկանց խոհափիլիսոփայությունն է, մեզ շրջապատող իրերի ու երևույթների մասին նրանց պատկերացումների արձանագրումը, 21-րդ դարասկզբի հայ մարդու ինքնախոստովանությունը: 100 անկեղծ զրույց՝ բազմաձայն մոնոլոգ՝ անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով: