Կենսագրություն

Վարդան Գրիգորեան
Վարդան Գրիգորեանը (ծնվ. 1934 թ.) ամերիկահայ գիտնական է, դասախոս ու պատմաբան: 1997 թվականից ի վեր նախագահել է Քարնեգի հիմնադրամը: Ծնվել է Իրանում, 22 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում է ստացել Սթենֆորդի համալսարանում։ Փենսիլվանիայի համալսարանում պաշտոնավարել է որպես ռեկտոր, 1981-89 թթ.նախագահել է Նյու Յորքի հանրային գրադարանը,եղել Բրաունի համալսարանիառաջին օտարազգի նախագահը: Գրիգորեանն Ամերիկայում «ամենահարգված ու հաճախ պատվի արժանացող դասախոսու մտավորականն է»: Նրան համարում են «ԱՄՆ բարձրագույն կրթության ոլորտում նշանավոր դասավանդող ու ղեկավար»: Գրիգորեանը հայտնի է դրամահավաքի իր հմտություններով: 2007-ին Financial Times-ը նրան անվանել է «միջոց հայթայթող հանճար»: