Հրատարակչի մասին

Էդիթ Պրինտ
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Այն հրատարակում է գեղարվեստական, ուսումնական, մանկապատանեկան գրականություն: Հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում թարգմանական գրականության ներկայացմանը: «Էդիթ Պրինտ»-ը ստեղծել է էլեկտրոնային գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակմամբ:
Հրատարակչությունը գործունեության 25 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք, հիմնադրել «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը` տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար: