Arc Publications-ը հրատարակել է Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմը»

Բրիտանական Arc Publications հրատարակչատունը անգլերեն հրատարակել է Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմը:


Ստեղծագործությունը Arc Publications-ի պատվերով թարգմանել է Արմինե Թամազյանը։

Հրատարակչատան խմբագիր Անջելա Ջարմենի խոսքով՝ իրենք Դավոյանի ստեղծագործությունների մի քանի թարգմանություն են տեսել ու հիացել:

«Մենք շատ տպավորվեցինք ու սիրեցինք դրանք: Եվ որոշեցինք, որ անպայման պիտի հրատարակենք այդ գործը»,-ասում է Անջելա Ջարմեն:

«Ռեքվիեմը» 50 տարի առաջ է գրվել։ Հրատարակիչներն ու հեղինակը վստահ են, որ թարգմանված «Ռեքվիեմը» աշխարհում ավելի ճանաչելի կդարձնի Հայոց պատմությունն ու  Ցեղասպանությունը։ Գիրքը կարելի է ձեռք բերել՝պատվիրելով Arc Publications հրատարակչատան պաշտոնական կայքում:

Ինչպես սեփական աշխատողների համար իսկական ղեկավար դառնալ

April 20, 2019

Ինչպե՞ս արձակուրդը ոգեշնչեց Հարփըր Լիին գրել հայտնի վեպը

April 20, 2019