Հայտնի է 2018-ի Man Booker մրցանակի դափնեկիրը

Լոնդոնում ամփոփովել են Man Booker մրցանակաբաշխության արդյունքները: Հայտնի է դարձել 2018 թվականի Բուքեր մրցանակի հաղթողը: Մրցանակը ստացել է իռլանդացի գրող Աննա Բըրնսը՝ «Milkman» վեպի համար:


Վեպի գլխավոր հերոսը 18-ամյա աղջնակ է, որն ապրում է անանուն մի քաղաքում, որտեղ ուշադրության կենտրոնում հայտված մարդիկ վտանգի մեջ են: Գրքում հայտնվում է կաթնավաճառ մի տղամարդ, որը սպառնում է սպանել աղջկա ընկերուհուն, եթե վերջինս շարունակի նկատել իրեն: Աղջիկը փորձում է թաքցել իր և կաթնավաճառի պայմանավորվածությունը: Մի օր նրա եղբայրն իմանում է գաղտնիքն ու քաղաքում շշուկներ են տարածվում: Աղջիկն ակամա հայտնվում է ուշադրության կենտրոնում, թեև փորձում էր խուսափել:
Բուքերի ժյուրիին տպավորել է Բըրնսի գրելաոճը, և այն, թե ինչպես է հեղինակն օգտագործել սև հումորն ու նկարագրել՝ ահաբեկչությունը, սոցիալական խառնաշփոթն ու սեքսուալ և քաղաքական բռնությունների ընդհանրությունները:

Ժյուրիի անդամ փիլիսոփա և հրապարակախոս Քվամե Էնթոնիին տպավորել է հեղինակի հումորի զգացումը. «Մեզնից ոչ ոք նման գործ երբևէ չէր կարդացել: Սա պատմություն է սառնասրտության, սեքսուալ բռնության, դիմադրության և հազվագյուտ հումորի մասին»:

Հետաքրքիր է այն, որ վեպում չեն նշվում հերոսոների անունները: Հեղինակը դիմում է կերպարներին՝ նրանց անվանելով մտերիմ ընկեր, սիրած տղա կամ քույր: «Անունները ոչ մի օգուտ չէին տա: Սկզբում փորձեցի անուններով գրել, հետո հասկացա, որ դրանից տեքստն ավելի երկար է դառնում ու զրկվում կենդանությունից: Որոշեցի, որ պետք է առանց անունների գրել».-խոստովանել է Աննա Բըրնսը: Աննա Բըրնսը 56 տարեկան է, ծնվել է Բելֆաստում, Իռլանդիա: Նա առաջին իռլանդուհին է, որն արժանացել է Բուքեր մրցանակի:

Արմեն Հայաստանցի. կյանքը հնարավոր է առանց բառերի, բայց ոչ գրականությունը

October 29, 2018

Սթիվեն Քինգը հայտարարել է նոր վեպի մասին

October 29, 2018