«Ես իմ անուշ հայաստանի» բանաստեղծությունը 35 լեզվով և մեկ գրքով

Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ հայաստանի» բանաստեղծությունը 35 լեզվով և մեկ գրքով ներկայանում է աշխարհի ընթերցողներին: Գիրքը կազմել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը:


«Ես անուշ Հայաստանի»-ում տեղ են գտել բանաստեղծության 35 թարգմանությունները, ինչպես նաև գիրքը նկարազարդված է Մարտիրոս Սարյանի կտավներով, որոնք տրամադրել է նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը:

«Գրքում տեղ գտած նկարները կօգնեն սերունդներին տեսնելու Չարենցին Սարյանի աչքերով, ինչպես նաև կարելի է զուգահեռներ անցկացնել Սարյանի կտավների և Չարենցի բանաստեղծությունների միջև, հատկապես «Հայաստան» կտավը, որտեղ, կարծես բառ առ բառ պատկերված է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը»։

Չարենցի ընտանիքից շնորհանդեսին ներկա էր նաև Արմեն Չարենցը. «Իմ սերնդի մարդկանց համար, այսինքն նրանց, ովքեր ապրել են Սովետական միությունում, «Ավրորա» անունը ասոցացվում է այն նավի հետ, որի թնդանոթի կրակոցից հետո բազմաթիվ մարդիկ արժանացան դաժան ճակատագրի, բայց այսօր արդեն այն նույնացվում է մարդասիրության և գթասիրության հետ: Ես շատ ուրախ եմ, որ «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը լույս տեսավ հենց այս լուսավոր շողի ներքո»:

Միջոցառմանը ներկա էր նաև Տիգրան Մանսուրյանը, որը տարիներ առաջ, երբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի մրցույթ, ներկայացրեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը. «Երաժշտությունը և պոեզիան մեր մշակույթի ամենակարևոր բաժիններից են և իմ խորին համոզմամբ միշտ պետք է իրար կողք լինեն: Ես մասնակցեցի այդ մրցույթին և ներկայացրի «Ես իմ անուշ Հայաստանին», որովհետև կարծում եմ, որ այդ բանաստեղծությունը առանց երաժշտության էլ հիմն է հայ ժողովրդի համար»:

Առաջին ռակետ Անդրե Աղասիի գիրքը՝ հայերեն

October 21, 2019

Սոնա Վանի նոր ժողովածուն` «Հայրս ասում էր»

October 21, 2019