4 միստիկա եվ թրիլլեր ընտանեկան գաղտնիքների մասին

Bestseller-ը ներկայացնում է 4 գիրք` միստիկա և թրիլլեր ժանրի սիրահարների համար: Ընտանեկան մութ պատմություններ, առեղծվածային սպանություններից մինչև ամերիկյան գիշերային կյանք: Այս գրքերը կստիպեն ձեզ լարված հետևել հերոսների առեղծվածային պատմություններին:

«Այստեղ թաղված է Դենիել Թեյթը» Քրիսթին Թերիլ

Ծանոթացեք հայտնի խաբեբա Դենիել Թեյթին, ով օրվա հացի և գլխին տանիք ունենալու համար ինչ խարդախության ասես պատրաստ է: Խրախճանքը երկար չի տևում և մի օր հայտնվում է ոստիկանությունն ու ձերբակալում է տղային: Սեփական անվամբ ներկայանալու փախարեն, նա մտաբերում է կորած համարվող մի տղայի անուն, որին տարիներ շարունակ կորած էին համարում: Այստեղ սկսվում է առեղծվածային պատմության նոր էջը: Դենիել Թեյթի ընտանիքը գրկաբաց ընդունում է տարիներ շարունակ կորած համարվող որդուն: Խաբեբան դառնում է Կալիֆորնիայի ամենահարուստ մարկանցից մեկը: Արդյոք ընտանիքը հավատացել էր Դենիելի փչած ստին, չէ որ վաղ թե ուշ նրանք իմանալու են ճշմարտությունը: Իսկ կիմանան:

«Կոտրված աղջիկները» Սայմըն Ջեյմս

Իրար խառնված անցյալն ու ներկան հեղինակը ներկայացնում է գոթական յուրահատուկ ոճով: Վերմոնտում ապրող լրագրողը փորձում է բացահայտել քրոջ սպանության առեղծվածը: Հերոսը քրոջ կորստից հետո հայտնվել է հոգեբանական պատերազմների էպիկենտրոնում: Փորփրելով անցյալը, ընթերցողը ծանոթանում է 50-ականներին դպրոցում սովորող աշակերտուհիների: Սա այն դպրոցն է, որտեղ ծնողներն ուղարկում էին իրենց չդաստիարակվող ու չենթարկվող աղջիկներին: Ժամանակին անիծված համարվող դպրոցը տարիներ անց կարծես վերակենդանանում է:

«Հարևանները» Մերի Մքքինըն

1992-ին Էբբին պատահաբար վրաերթի է ենթարկում հարազատ եղբորը: Չկարողանալով ներել իրեն, Էբբին բաժանվում է իր սիրած տղամարդուց` Լիամից: 20 տարի անց Էբբիի ամուսինը` Նեյթը, հիշում է դժբախտ պատահարն ու չղջում, որ չի կարողացել այն ժամանակ կանխել այդ պատահարը: Ճակատագիրը Էբբիյին, Լիամին ու Նեյթին հետ է բերում անցյալ, չնայած երեքն էլ ձևացնում են, որ երբեք իրար չեն ճանաչել: Նրանցից յուրաքանչյուրն ունի գաղտնիք, որը 20 տարի խնամքով թաքցրել է:

«Մթություն» Գիլիան Ֆլայն

Լիբբի Դեյը 7 տարեկան էր, երբ Կանզասում սպանեցին մորն ու երկու քույրերին: Աղջիկը փրկվում է և հետո իմանում, որ իր 15-ամյա եղբայր Բենն է մարդասպանը: 25 տարի անց «Մարդասպանների Ակումբ» գաղտնի խմբավորումը գտնում է աղջկան ու փորձում իմանալ սպանությունների մանրամասները: Նրանք փորձում են ապացույցներ գտնել, որոնք կազատեն Բենին: Լիբբին փորձում է իր ողբերգական անցյալից օգուտ քաղել: Վճարի դիմաց, նա տեղեկություններ է փոխանցում Ակումբին: Աղջկա որոնումները նրան հասցնում են Միսսուրիի գիշերային ակումբներ: Լիբբին հանկարծ հայտնվում է այնտեղ, որտեղից տարիներ առաջ ամեն ինչ սկսվել էր. նորից հայտնվում է մարդասպանների թիրախում:

[Թքած ունենալու նուրբ արվեստը] Ինչպե՞ս ընտրվեց վերնագիրը և որո՞նք էին մյուս տարբերակները

June 24, 2018

10 հնարք, որ կօգնի Ձեզ ավելի շատ գրքեր կարդալ

June 24, 2018