Ինչո՞ւ բռնցքամարտիկ Դեմպսին հրաժարվեց Հեմինգուեյի հետ ռինգ դուրս գալ

Էռնեստ Հեմինգուեյը բոքսի մեծ սիրահար էր: Մի անգամ լեգենդար բռնցքամարտիկ Ջեք Դեմպսին հրաժարվեց նրա հետ ռինգ դուրս գալ: Պատճառն ագրեսիվ տակտիկան էր։


Հեմինգուեյին անվանում էին՝ «Մանասցի ոսկորներ ջարդողը»: Դեմպսին Հեմինգուեյի մեջ իսկական մարտիկի էր տեսնում: Ավելի ուշ նա բացատրեց մենամարտից հրաժարվելու պատճառը. «Նա 25 տարեկան էր: Լավ մարզավիճակում էր ու իրեն լավ բռնցքամարտիկ էր համարում: Ես մարդկանց լավ գիտեմ, տղամարդկանց՝ առավել ևս: Եթե նրա հետ ռինգ դուրս գայի, ապա Հեմինգուեյը խելագարի պես վրաս էր հարձակվելու: Նրան դիմադրելու համար ստիպված էի լինելու լուրջ կռվել: Իրականում ամեն ինչ ավելի կոպիտ է. ես դա չէի ցանականում»:

Դեմպսին իր եզրակացությունում չէր սխալվել: Հեմինգուեյը պարզապես տարվել էր բոքսով, անընդմեջ մարզվում էր, մենամարտում, անգամ տանը փոքրիկ ռինգ ուներ:

Մենամարտում նա ընտրում էր գերագրեսիվ տակտիկա: Նման չէր մարդու, որը հնարավոր է վախենար: Մի անգամ Հեմինգուեյը ռինգ դուրս եկավ իր ընկերոջ՝ աշխարհի չեմպիոն Ջին Տանիի հետ և ինչպես ասում են՝ «հասավ իր ուզածին»: Նոբելյան դափնեկրի մի քանի հզոր հարվածի փորձից հետո, Տաննին խնդրեց Էռնեստին դադարեցնել մենամարտը։ Հրաժարվելուց հետո տեխնիկական հարված հասցրեց ուղիղ լյարդին։

Սակայն Հեմինգուեյին այս մենամարտն ամենևին էլ դաս չեղավ։ Նրա կյանքում էլի են նման մենամարտեր եղել։ Մի անգամ էլ ռինգ դուրս եկավ կանադացի գրող Մորլի Կալլագանի հետ։

Էլենա Ֆերանտեն փորձում է ստվերում մնալ

November 3, 2018

Ինչպե՞ս ավելի արագ ընթերցել

November 3, 2018