Սթիվեն Քինգ. ի՞նչ է պետք գրող դառնալու համար

Սթիվեն Քինգը գրել է ավելի քան 50 գիրք: Ամերիկյան սարսափ-թրիլլերների հեղինակը նշում է կարևոր հատկանիշներ, որոնցով պետք է օժտված լինի գրողը: Իսկ ի՞նչ է պետք գրող դառնալու համար: Քինգի խորհուրդները.

  1. Նախ` դադարեք հեռուստացույց դիտել:

Գրող դառնալու համար մոռացեք «հեռուստացույց» արտահայտությունը, դրա փոխարեն ինչքան հնարավոր է շատ գիրք կարդացեք: Սկսնակ գրողի համար 1-ին կանոնը հեռուստացույցի գոյության մասին մոռանալն է: Այն բացասաբար է ազդում ձեր երևակայության վրա և վնասում է այն: Քինգի կարծիքով պետք է միշտ և ամենուր գիրք կարդալ . անգամ նախաճաշելիս` ինչպես ինքն է անում: Գրող դառնալու համար պետք է երկու բան` շատ կարդալ ու շատ գրել:

  1. Պատրաստ եղեք հիասթափությունների ու ձախողումների:

Քինգի կարծիքով Ատլանտյան օիվկիանոսը փոքրիկ նավակով անցնելն ու վեպ գրելը համարյա նույն բանն է: Երկու դեպքում խորտակվելու վախ կա: Պետք է գրել` անգամ եթե ցանկություն ու տրամադրություն չկա: Դժվարության պատճառով գործը կիսատ թողնելն ամենավատ որոշումն է: Քինգի կարծիքով ձախողումներին ի պատասխան միակ լեգեիտիմ տարբերակը լավատեսությունն է:

  1. Ժամանակ մի ծախսեք մարդկանց վրա տպավորություն թողնելու համար:

Ժամանակին Քինգն էլ է ամաչել իր գրածներից` հատկապես, երբ մարդիկ նրան քննադատում էին` անվանելով անզուսպ, հոմոֆոբ, հանցագործ և նույնիսկ հոգեկան հիվանդ: 40 տարեկանում հասկացավ, որ բոլոր արժանապատիվ գրողներին ինչ-որ ժամանակ մեղադրել են անտաղանդ լինելու մեջ: Դու կարող ես ընթերցողներիդ ամեն անգամ հիացնել քո տաղանդով, բայց երբեք չգրել այդ մասին:

  1. Պետք է գրել հաճույքի համար:

Ցանկացած գործ եթե հաճույքով ես անում, անվերջ կարելի է շարունակել: Գրող Կուրտ Վոնեգուտի կարծիքով առաջնայինը` իմաստ գտնելն է. «Գտիր քեզ հետաքրքրող որևէ բան: Հետո տես թե ինչ կարևոր բան կա քո մեջ, որն ուրիշներին կհետաքրքրի: Երբ գտնես, կհասկանաս` ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել»:

  1. Փորձեք սկսել ամենադժվարից:

Ամենակարևորի մասին խոսելը ամենադժվարն է: Հաճախ բառերն էժանացնում են մեր մտքերը: Պետք է գրել պարզ, բայց ոչ պարզունակ, որպեսզի ընթերցողը հետը բառարան ման չտա: Գրական մեծ գործերը ստիպում են երկար մտածել, գրելու համար պետք է նրբաճաշակ լինել:

  1. Գրելուց առաջ կտրվեք ամեն ինչից:

Գրելիս մարդ պետք է լիակատար առանձնանա  ինքն իր հետ: Ձեր գրասեղանը առնվազն պետք է սենյակի անկյունում լինի` հեռու սմարթֆոններից և լուսավոր պատուհաններից: Քինգը խորհուրդ է տալիս` գրելիս փակել դուռը: Ձեր ստեղծագործության ու ձեր միջև անտեսանելի անձնական տարածք կա. «Առաջին սևագիրն ամենաչմշակված ու կիսատ գործն է, և այն պետք է հղկել միայն փակ սենյակում»:

  1. Խուսափեք երկար պարբերություններից ու մակբայներից:

«Մակբայները ձեր թշնամիներն են: Վստահ եմ, դժոխքի ճանապարհին մակբայներ են` փշերի փոխարեն»:  Դրանք նման են մոլախոտերի, որ փչացնում են ձեր սիզամարգը:
Ուշադրություն է պետք դարձնել նաև պարբերություններին: Դրանք չպետք է հոգնեցնող և երկար լինեն, այլ` դինամիկ և տեքստի ռիթմին համահունչ:

  1. Գրելու գաղտնիքն ավելի շատ հրապուրանքի մեջ է, քան քերականության:

Լեզուն չպետք է կոստյումով ու փողկապով լինի: Պետք է այնպես գրել, որ ընթերցողը մոռանա, որ պատմություն է կարդում:

  1. Ստեղծագործությունը չպետք է վերածել ձանձրալի դասախոսության

Առանց ավելորդ նկարագրությունների, պետք է զարգացնել պատմվածքը` շեշտը դնելով մանրուքների վրա: Դետալները տեքստին յուրահատուկ երանգ են հաղորդում, որը գրավում է ընթերցողին:

  1. Ձեր մտքերը ձերն են. Ու միայն ձերը:

Թող դրանք տարօրինակ լինեն, աբսուրդային, երևակայությունից դուրս: Դուք պարտավոր չեք միանգամից հանճարեղ գրող դառնալ, չեք էլ կարող: Այ դա աբսուրդ կլինի: Պետք էլ չէ, որ առաջին փորձից գլուխգործոց անեք, թող դրանք վատը լինեն: Կարող եք պարզ բառապաշարով գրել, բայց ձեր գրածը պետք է ինչ-որ բան արտահայտի, որ կարդացողը կարդա ու ասի` այստեղ իմաստ կա:

Էմմա Քլայն. Նույնիսկ վեպ գրելիս սարսափելի էր հիշել դեռահասության տարիները

March 26, 2018

5 գիրք, որ կարող են խորապես ազդել ձեր վրա

March 26, 2018