Ինչո՞ւ պետք է կարդալ Մարտին Սեյի «Հայելու գողը» գիրքը

Բեսթսելլեր դարձած ամերիկացի գրողի գիրքը ասում են, որ պետք է պարտադիր կարդալ: newmag-ը պատմում է, թե ինչու։


Միջնադարյան ալքիմիայից մինչև բիթնիկների պոեզիա. նուրբ խաղերով և գեղեցիկ անդրադարձներով բարոկկոյի վեպը լի է գաղտնիքներով, սպանություններով և կախարդությամբ: 2003-ին նախկին Կերտիս Սթոունը ընկերոջ ճանապարհվում է Լաս Վեգաս: Նա ուզում է, որպեսզի Կերտիսը խուզարկի Վեգասում լեգենդար խաբեբա Սթենլի Գլասին: Դրանից առաջ Սթենլին իր ամբողջ հանցակազմով կողոպտել էր խաղատունը.Դեյմոնը լցված էր վրեժով: Շուտով Կերտիսը կռահում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ. միայն նա չէ այս գործով Վեգասում:

Երկրորդ մասը մեզ տանում է 1958 թվական: Այնտեղ՝ Վենիսում, 16 տարեկան ծնողազուրկ, լքված Սթենլին փորձում է գտնել հենց նրան՝ Էդրիան Վելսին: Սթենլին հավատացած է, որ գրքում, որը նա կգտնի, թաքնված է մութ, կախարդական միտք, որը գուշակելով նա կկարողանա իշխանություն ունենալ աշխարհի վրա:

Սպասել, որ գիրքը կունենա պարզ ու ռացիոնալ ավարտ, մի փոքր անհեթեթ է: Դրան կհավատան նրանք, ովքեր հասցրել են ուսումնասիրել համանման դրվագներով վեպեր: Ամեն ինչ կարող է անսպասելի «եռալ», այլ հանգույցներ գտնել: Սակայն մի փոքր էլ համբերություն, և առջևում մեզ սպասում է հեքիաթայնությունը:

Գիրքը կարդալիս ընթերցողը անհամբերությամբ սպասում է, թե երբ են շքեղությունն ու հրաշքը վերափոխվելու դասական, «թափանցիկ» սյուժետային գծագրերի: Սպասումը դառնում է անտանելի: Վեց հարյուրերորդ էջերին ընթերցողը սպասում է, որ ուր որ է փազլները կհայտնվեն իրենց ճիշտ տեղում, բոլոր հարցերը կգտնեն ստույգ պատասխաններ, բայց ոչ, դա տեղի չի ունենում․․․ Մենք այդպես էլ չենք իմանում իրականում գոյություն ունե՞ր կախադրանքը, և թե ինչ գիտեր դրա մասին պոետ Էդրիան Վելսը: Մենք չենք իմանում նաև, թե ինչպես Սթենլի Գլասի մոտ ստացվեց ստեղծել խաղացողի՝ իր փայլուն կարիերան՝ շնորհիվ վերերկրային ուժերի: Չկա ստույգ տվյալ, թե հերոսներից ով մնաց ողջ և ով մահացավ: Յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն վերլուծի իրադարձությունները՝  հնարավոր բոլոր տարբերակներից ընտրելով առավել հավանականը:

Եթե երբևէ լուրջ չեք մտածել այն հարցի շուրջ, թե ով է վերջապես գիրքը ստեղծողը՝ հեղինակը՝ գիրքը գրողը, թե ընթերցողը՝ այն վերարտադրողը, ձեզ համար ձանձրալի կլինի կարդալը և փիլիսոփայական տեսանկյունից խնամքով թաքցված ենթատեքստերը գտնելըԵթե կարդալիս այն արագորեն փորձեք հասցնել ավարտին, ապա այնքան էլ հետաքրքիր չի թվա ձեզ ստեղծագործությունը ամբողջությամբ:

Մի խոսքով, «Հայելու գողը»-ը վերուստ ստեղծված է եղել գայթակղելու, զայրացնելու և հիասթափեցնելու նպատակով, և հենց դրանում է թաքնված նրա անբացատրելի եզակիությունն ու արևմուտքում հանած մեծ աղմուկը:

Սեյը բռնում է մեր քթից, քարշ տալիս ամենախուլ անկյուններն ու թողնում առանց քարտեզի ու GPS-ի: Հեշտությամբ կորցնում է ամենակարևոր հերոսներին՝ աղոտ ակնարկներ անելով, տալիս է հանելուկներ, որոնք անպատասխան են: Հեղինակից ոչ մի հուշում չստանալով՝ ինքներս մեծ դժվարությամբ փորձում ենք գտնել բոլոր պատասխանները, սեփական պատճառաբանությունները, ի վերջո կանգնելով այն մտքին, որ Սեյը մեզ «թողեց օդում»: Եվ այս ընթացքը ավելի հետաքրքիր է ու գայթակղիիչ, քան ամբողջ վեպը վերցրած: Դե ինչ, բարի ընթերցում:

10 գիրք շփոթեցնող սյուժեով, որոնցից կտրվելն անհնար է

April 19, 2018

Արհեստական ինտելեկտը սովորել է ավելի լավ գիրք կարդալ քան մարդը

April 19, 2018