1929-ի հունիսի 17-ին «Литературной газете»-ում հայտնվեց Իլյա Իլֆնի ու Եվգենի Պետրովի «Двенадцать стульев» վեպի առաջին ակնարկը: Քննադատ Անատոլի Տարասենկովը հոդվածը հրապարակել էր «Գիրք, որի մասին չեն գրում» խորագրի ներքո:
Բանն այն էր, որ վեպը արդեն մեկ տարի է, ինչ սիրված է ընթերցողների շրջանում, բայց քննադատները համառորեն չէին նկատում այդ աշխատանքը: Գրաքննադատները համարում էին, որ վեպը ուշադրության արժանի չէ և ոչ մի կապ չունի լուրջ գրականության հետ:
Հինգ այդպիսի ճակատագրով գրքերը ստորև.
Վլադիմիր Նաբոկով «Lolita»
Նույնիսկ առաջադեմ հրատարակիչները հրաժարվեցին տպել մեծահասակ տղամարդու և անչափահաս աղջկա հարաբերությունների մասին պատմությունը: Խմբագիրները ասացին՝ պոռնոգրաֆիա է: Երբ վեպը լույս տեսավ, արևմտյան մամուլում իսկական սկանդալ սկսվեց: Ազդեցիկ թերթերից «The New York Times»-ը, այս ստեղծագործությունը ներկայացրեց առավել սարսափելի էպիտետներով: Որոշ երկրներում արգելվեց վեպի վաճառքը: Բայց, ինչպես գիտեք, ցանկացած սկանդալ առաջացնում է հանրային հետաքրքրություն: Ընթերցողներին չէր էլ հետաքրքրում քննադատների կարծիքը:
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին «The Lord of the Rings»
Հանրաճանաչ եռագրությունը նույնպես հրատարակիչները չէին ցանկանում տպել: Խմբագիրների համար այս աշխատանքը ինչ-որ անհեթեթություն էր: Քննադատներն ընդունեցին գիրքը, երբ վերջապես լույս տեսավ: Թոլքինի ստեղծագործությունը անվանում էին անիմաստ նարցիսիզմ՝ խորհրդանշելով գրականության անկումը: Գրում էին, որ բոլոր տեսակի հոբբիների և Էլֆերի մասին պատմությունները ձանձրալի են: Ընթերցողներն իրենք դա գիտակցեցին, և արդյունքում «անհեթեթություններ Էլֆերի և հոբբիների մասին» պատմությունը դարձել է XX դարի ամենատարածված գրքերից մեկը:
Հերման Մելվիլ «Moby-Dick, or The Whale»
Ի սկզբանե գիրքը լույս է տեսել ընդամենը չորս հազար տպաքանակով: Բայց ընթերցողները չէին շտապում գնել: Ավելի մեծ պատրաստակամությամբ նրանք նայում էին Մելվիլի այլ գործերը: Moby-Dick–ի ազդեցիկ հրապարակումներից հետո գրախանութների վաճառողները գիրքը դրեցին դարակների խորքերում: Հիմա՝ ինչ պատճառով, դժվար է ասել, բայց գրողի մահից տարիներ անց գիրքը հանկարծ հիշվեց՝ այն գնահատելով նոր ձևով: Վեպը դարձել է ամենատարածվածը և ընթերցվածը ամբողջ աշխարհում:
Ուիլյամ Ֆոլքներ «The Sound and the Fury»
Այսօր այս աշխատանքը գրականության գլուխգործոցներից մեկն է: Բայց հրապարակման պահին ոչ քննադատները, ոչ էլ ընթերցողները այդպես չէին մտածում: Նրանք ասում էին, որ իրենց առաջարկվել է ինչ-որ մռայլ գրաֆոմանիա, ինչը անհնար է կարդալ: Զարմանալի է, որ գրողն ինքն էլ չի անհանգստացել իր ստեղծագործության նկատմամբ նման վերաբերմունքի համար: Նա ի սկզբանե էլ համոզված էր՝ ստեղծեց գլուխգործոց: Երբ գրողը ձեռագիրը հանձնեց մամուլին, հրատարակիչներին ասաց, որ հիանալի վեպ է և, առհասարակ, ամենալավը, երբևէ գրածներից: Նրանք միայն ծիծաղեցին Ֆոլքների վրա, բայց պարզվեց՝ ապարդյուն: 1931-ին գրողը հրատարակեց «Sanctuary» վեպը, որը գրել էր բացառապես փողի համար: Հենց ինքն էլ բազմիցս ասել է, որ գրել է վեպը ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ֆոլքները չի սխալվել հաշվարկների մեջ: Վեպը վայրի հաջողություն էր: Եվ այս հաջողության ֆոնին բոլորը հանկարծ հիշեցին «The Sound and the Fury» վեպը: Նա նորից կարդաց և վերջապես հասկացավ, որ հեղինակը ճիշտ է. Սա իսկապես գլուխգործոց է:
Ջոզեֆ Հելեր «Catch-22»
Քննադատները չսիրեցին այս սիրավեպը միանգամից: Գիրքն անվանում էին գռեհիկություն, խելագարության զառանցանք: Հեղինակը մեղադրվում էր պոռնոգրաֆիկ նյութեր գրելու մեջ: «Հեղինակը չի զգում իր հերոսներին, ստեղծագործությունը. որոշել է՝ ուզում է փոխանցել ընթերցողին».- սրանք վեպի պարզապես մեղմ բնութագրերն են, որոնք քննադատներն իրենց թույլ են տվել: Բայց շատ ժամանակ չանցավ, և նորից ինչ-որ անհասկանալի ձևով վեպը այլ կերպ գնահատվեց: Այսօր «Catch-22»-ը պատվավոր յոթերորդ տեղ է գրավում «Новейшей библиотеки» հարյուր լավագույն վեպերում:
Ալլա Դավթյան