Միլան Կունդերային կվերադարձնեն Չեխիայի քաղաքացիությունը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն առաջարկել է գրող Միլան Կունդերային վերականգնել քաղաքացիությունը:


Չեխ գրող Միլան Կունդերան իրեն ֆրանսիացի է համարում: 1975 թվականին նա լքեց Չեխոսլովակիան և բնակություն հաստատեց Ֆրանսիայում, իսկ նրա գրքերը  մինչև 80-ականներ Չեխոսլովակիայում արգելված էին: «Իմ ստեղծագործությունները պետք է համարվեն ֆրանսիական գրականություն».- ասում է Կունդերան:

Կունդերան զրկվել էր Չեխոսլովակիայի քաղաքացիությունից 1979–ին, երկու տարի անց դարձել Ֆրանիսայի քաղաքացի։ 

Փարիզում չեխիայի դեսպանը հանդիպել է Կունդերային ու նրա կնոջը և առաջարկել վերականգնել Չեխիայի քաղաքացիությունը։ «Կունդերան՝ Չեխիայի, Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի լեգենդն է։ Նա արժանի է, որ իրեն վերադարձնեն իր երկրի քաղաքացիությունը»,–ֆեյսբուքում գրել է Անդրեյ Բաբիշը։

Բաբիշը Կունդերային և նրա կնոջը հրավիրել է Չեխիա, որտեղ վերջին անգամ գրողը 22 տարի առաջ է եղել։ 

1984–ին New York Times–ի հետ հարցազրույցում Կունդերան ասել է, որ իր համար «հայրենիք» բառը շատ աղոտ է. «Ազգությունն ինձ համար միֆի, իլուզիայի պես մի բան է։ Չպետք է այդ միֆի զոհը դառնալ։ Երբ հայտնվեցի Ֆրանսիայում, պետք է ընտրեի՝ ապրել այստեղ ինչպես ներգաղթյալ, կամ լինել սովորական մարդ, որը գրքեր է գրում»։

«Համարո՞ւմ եմ Ֆրանսիա տեղափոխվելս պարզապես փոփոխություն։ Ինձ ասո՞ւմ եմ, որ իրական հայրենիքս Չեխոսլովակիան է՝ հայրենակիցներիս կողքին։ Կամ համարո՞ւմ եմ Ֆրանսիան իմ տունը, որտեղ հիմա ապրում եմ։ Ինձ այստեղ լիարժե՞ք եմ զգում։ Այո, բոլոր հարցերի պատասխանը մեկն է՝ Ֆրանսիա»:

 

Էդիթ Պրինտը հրատարակել է Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը

November 16, 2018

Ինչո՞ւ էր ամերիկացի գրող Նորման Մեյլերը դանակահարել կնոջը

November 16, 2018