Ի՞նչ գիրք են կարդում միլիարդատերերը

Ի՞նչ գիրք է դրված ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկի սեղանին: Ի՞նչ էր կարդում Սթիվ Ջոբսն իր IPad-ով: Ի՞նչ էր խորհուրդ տալիս կարդալ Պավել Դուրովը:


Related imageԻլոն Մասկ
Երբ Իլոն Մասկին հարցրին՝ ինչպե՞ս է պետք հրթիռներ կառուցել, նա կարճ պատասխանեց՝ ես գիրք եմ կարդում: Կատակո՞ւմ էր, թե՞ ոչ՝ անհայտ է, բայց կարդալ շատ է սիրում : Մասկի սիրելի գիրքը Վոլտեր Այզեքսոնի «Բենջամին Ֆրանկլին»-ն է: Զարմանալի չէ, որ խոշոր գործարարին հետաքրքրում է ամերիկայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի կյանքը:
Image result for steve jobsՍթիվ Ջոբս
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը մի քանի հարցազրույցներում նշել էր, որ իր սիրելի գիրքը Ջորջ Օրուելի «1984»-ն է: Մի անգամ Huffington Post-ը գրեց, որ Սթիվ Ջոբսի համար ամենակարևոր գիրքը եղել է «Յոգի կենսագրությունը»: Հենց այդ գիրքն էր Ջոբսը ներբեռնել իր IPad-ի մեջ:
Image result for bill gatesԲիլ Գեյթս
Ինչպե՞ս է Բիլ Գեյթսը հասցնում այդքան շատ գրքեր կարդալ: Նա միշտ կիսվում է իր տպավորություններով, գրքի ցուցակներ կազմում և սիրում է խորհուրդներ տալ: Գեյթսի սիրած գրողը Սթիվեն Փինքերն է, իսկ սիրելի գրքերը երկուսն են՝ «Лучшее в нас» և «Просвещение сегодня»:
Related imageՊավել Դուրով
VK սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովը նույնպես ընթերցասեր է: «ВКонтакте»-ի և «Telegram»-ի հիմնադրի սիրելի գրողը Նասիմ Թալեբն է, իսկ սիրելի գիրքը՝ «Սև կարապ»-ը:
Related imageՋեֆ Բեզոս
Amazon -ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը որակյալ գեղարվեստական գիրքը գերադասում է ամենահետաքրքիր ու բեսթսելլեր  նոն-ֆիքշնից: Իր ամենասիրելի գիրքը նոբելյան դափնեկիր Կաձուո Իսիգուրոյի «Остаток дня» վեպն է:
Image result for mark zuckerbergՄարկ Ցուկերբերգ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շատ է սիրում ընթերցել և պարբերաբար կիսվում է հետաքրքիր ցուցակներով, որտեղ ներկայացնում իր հավանած գրքերը: Հարցազրույցներից մեկում Ցուկերբերգը նշել է, որ իր ամենասիրելի գիրքը Վերգիլիոսի «Էնեականն» է:

 

Ինչպե՞ս չսխալվել գրքեր ընտրելիս

November 9, 2018

Գիրքը կիսատ թողնելը նորմալ է: Հերիք է տանջվեք

November 9, 2018