[մոնոլոգ] Անքնությունն ու ես. Չակ Պալանիկ

«Fight Club»-ի հեղինակ Չակ Պալանիկի մոնոլոգը` անքնության և գիշերը լվացք ու արդուկ անող ալտեր էգոյի մասին.


Անքնությունն իր զարգացման փուլերն ունի: Գրողներ Ջոյ Վիլյամսն ու Լեվիս Հայդը գրում են, որ երգիչը պետք է «կոտրված» լինի` լիարժեք ելույթ ունենալու համար: Գրողները, նկարիչները պետք է շոկի կամ խորը տառապանքների մեջ լինեն, որպեսզի ոգեշնչվեն: Հաճախ այդ «համարձակ» մտքերը ծագում են հոգեբանական ամենափոքր ու աննկատ մանրուքներից: Այդ հարցում օգնում է ծոմ պահելը, անքնությունը` առավել ևս: 

1993 թվականն էր, մեկուսացել էի Նեվադայի Ռենո քաղաքում, չունեի ոչ փող և ոչ էլ տանիք: Գիշերները անքնությունից թափառում էի, գնում էի խաղատներ, ռեստորաններ: Հոգնած, ցնորական ինչ-որ նոր պատմություններ էի հորինում մի մարդու մասին, որը կարծում էր, որ տառապում է անքնությամբ, սակայն զուգահեռ մեկ այլ կյանք է ապրում: Երբ թվում էր, թե քնած է, նրա ալտեր էգոն անում էր այն, ինչը ինքը երբեք գիտակցաբար չէր անի: Հենց արևը ծագում էր «աշխարհի փոքրիկ քաղաքի վրա», իմ գլխում նոր վեպ էր ծնվում:

Ճշմարտությունը սիրելը հեշտ է. բազմիցս զգացել եմ, երբ երեխա էի: Այն չպետք է անակնկալի բերի: Իմ երկար կյանքի շատ պատմություններում միշտ կռիվ կա: Մենամարտ ու պարտություն: Հաղթիր երևակայական կռվում ու երբեք չես քնի: Հետազոտությունները դրա վառ ապացույցն են: Ըմբիշների ու բռնցքամարտիկների տեստոստերոնի մակարդակը մենամարտից հետո նվազում է, նրանց մարմնի նյութափոխանակությունը դանդաղում է: Փոփոխությունները կատարվում են` վերականգնվելու և հաջորդ մարտին պատրաստվելու համար: Ահա ինչու «Մարտական ակումբ»-ում մենամարտերն այդքան շատ են: Եվ գրքում, և ֆիլմում հեղինակն ասում է. «Դուրս արի փողոց ու մարտնչի՛ր, թեկուզ պարտվիր»: Իմ երկար ձգվող երևակայական մարտերից հետո միանգամից գնում եմ քնելու:  

Վերջերս քնելու մի նոր դրամատիկ տարբերակ բացահայտեցի: Միանգամից քնում եմ, երբ ինձ պատկերացնում եմ տիեզերքում սավառնելիս, կամ մութ անտառում քայլելիս, կամ էլ մի մեծ տան մեջ շուրջբոլորն ուսումնասիրելիս: Մանկական հիշողություններիս մեջ այդ տներն ավելի լավ են պահպանվել, քան ոչխարներ հաշվելը, ինչը երբեք չէր օգնում:

Լեզուն փչացնում է մարտը: Խոսքը հիմնահատակ ավերում է այն: Խոսելը, անգամ այդ մտածելը ոգևորում է ինձ: Քնելու փոխարեն նստում եմ խոհանոցում ու գրում նոր գրական նախագծի դետալները: 

Մեկ այլ աշխատող տարբերակ է ցուրտը, ավելի ճիշտ` ցրտից սարսռելը: Ինձ պատկերացնում եմ ձյան մեջ թաղված: Շատերը անքնությունը հաղթահարելու համար անկողին մտնելուց առաջ ձմեռվա կեսին բացում են պատուհաններն ու սառույցով ջուր խմում: Անկողնում մարմինս հենց սկսում է տաքանալ, քունս աստիճանաբար տանում է, ու քնում եմ: 

Եթե անկեղծ, քնաբերի օգնությամբ ավելի շատ եմ քնում, չնայած օգուտ չի տալիս այդ քունը: Առավոտյան արթնանում եմ ու տեսնում, որ իմ լուսնոտ ալտեր էգոն լվացել է սպասքը, արդուկել է շորերս, դասավորել պահարանը, կարգի է բերել ավտոտնակս, մաքրել բուխարու մոխիրը ու փաթեթավորել Սուրբ ծննդյան նվերները: 

Բուքերի կրկնակի դափնեկիր Հիլարի Մանթելը գրելու և ֆրանսիական հեղափոխության մասին

August 11, 2018

6 գրող, որոնք անհետ կորել են

August 11, 2018