Հարուկի Մուրակամին հրաժարվել է մասնակցել Այլընտրանքային Նոբելյան մրցանակաբաշխությանը

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին խնդրել է Նոր շվեդական ակադեմիային իր անունը չներառել «Այլընտրանքային» Նոբլեյան մրցանակաբաշխության շորթլիսթում:


«Kyodo» գրական գործակալության հաղորդմամբ Մուրակամին խնդրել է Նոր շվեդական ակադեմիայի անդամներին հանել իր անունը 2018 թվականի հավակնորդների ցանկից` պարզաբանելով, որ չի ցանկանում հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այլ նախընտրում է կենտրոնանալ իր գրական գործունեության վրա:

Շվեդական ակադեմիան հայտնի սկանդալի պատճառով որոշեց այս տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ չշնորհել: Նոբելյան սեքս-սկանդալից հետո հիմնադրամը պաշտոնապես հրապարակեց մրցանակաբաշխության չեղարկման մասին. «Ցավով պետք է նշենք, որ վերջին իրադարձություններն ակնհայտորեն մեծ ազդեցություն ունեցան Շվեդական ակադեմիայի վրա: Նոբելյան հիմնադրամի բարի համբավը և հասարակության առջև վստահությունը վերակագնելու համար ժամանակ է պետք»: Հայտարարությունից հետո ակադեմիայի 8 անդամ հրաժարական տվեց:

Շվեդ մշակութային գործիչները որոշեցին չսպասել եկող տարվան և հիմնեցին այլընտրանքային մրցանակաբաշխություն:  Հարուկի Մուրակամիից բացի 2018 թվականի «Այլընտրանքային» Նոբելյան մրցանակին են հավակնում գրողներ` Նիլ Գեյմանը, Մարիզ Կոնդզը և Կիմ Տխուին:  «Այլընտրանքային» Նոբելյան դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին:

Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպն առաջին անգամ թարգմանվել է գերմաներենից

September 17, 2018

Ի՞նչպես ընկերոջը գիրք տալ և առանց հարաբերությունները փչացնելու վերադարձնել

September 17, 2018