Գրական կյանքի ամենաձանձրալի հարսանիքներից մեկը

Տաղանդավոր գրականագետն ու էֆեկտիվ շիկահերը: Նրանք ապրեցին միասին 52 տարի:


Վերա և Վլադիմիր Նաբոկովներին հաջողվել է իրենց ամուսնությունը վերածել արվեստի գործի: Ուշագրավ է, որ այսպիսի մարդիկ ամուսնացել են հասարակ պայմաններում:
Պարզվում է` ոչ միշտ, և նույնիսկ ոչ այդքան հաճախ են կարևոր իրադարձությունները դառնում գրողների գրչին արժանի: Օրինակ, Վերա և Վլադիմիր Նաբոկովների հարանիքը հեղաշրջում էր նրանց կյանքում: Սակայն իրականում այն միայն պաշտոնական մի բան էր, որով պարզապես օրինականացվեց նրանց երկարամյա, բարդ ու արդեն լեգենդար դարձած հարաբերությունները:
Կենսագիր Սթեյսի Շիֆֆը գրում է, որ Վերա Եվսեեվնա Սլոնիմը` Շյոնեբերգից և Վլադիմիր Վլադիմիրովիչ Նավոկովը` Վիլմերսդորֆից ամուսիններ դարձան 1925 թվականի ապրիլի 15-ին:
Այդ ժամանակ Վերան և Վլադիմիրը ծանոթ էին մոտ 2 տարի և վաղուց գիտեին, որ նրանց կապում է ոչ ավելին, քան սովորական ռոմանտիկ կապվածությունը: Նաբոկովը հիշում էր, թե ինչ է հասկացել առաջին հայացքից. Վերան իր ճակատագիրն է: Երկուսն էլ դժվարացել են պատասխանել` կոնկրետ երբ են նրանք նշանադրվել. դա պարզապես որոշված է եղել և վերջ:
Ոչ մի հարսանեկան լուսանկար չի պահպանվել: Ավելին, քիչ հավանական է, որ նրանք ընդհանրապես լուսանկարվել են այդ օրը: Իրենց հարսանիքին Նաբոկովները չէին հրավիրել նույնիսկ իրենց ամենամոտ ընկերներին: Որպես վկաներ` հարսանիքին ներկա են եղել երկու շատ հին ծանոթներ: Հարսանիքի մասին բոլորն իմացան արդեն իրադարձությունից հետո` հենց այդ երեկո, ընդհանուր ընթրիքի սեղանի շուրջ: Վերան պարզապես ասել է. «Ի դեպ, այսօր առավոտյան մենք ամուսնացել ենք»:
Հնարավոր է` Նաբոկովն ուղղակի վախեցել է հարազատների անհամաձայնությունից, և հավանական է, որ հարսանիքը նրանց համար ձանձրալի պարտավորություն, կամ էլ, ձևականություն է եղել, որից նրանք ցանկացել են արագ ազատվել:
Վերա Նաբոկովան իր ամուսնու համար դարձավ մուսա, հավատարիմ կողակից, խմբագիր ու գրական գործակալ: Նա հեշտությամբ փոխարինում էր ամուսնուն դասախոսությունների ժամանակ, իսկ հետո` տարիներ անց, պատասխանում էր նրան ուղղված նամակներին: Նրանց հարաբերությունները վեճերի ու բամբասանքների առարկա էին, առասպելաբանության օբյեկտ:
Սիմվոլիկ է նույնսիկ այն, հարաբերություններն օրինապես սկսվեցին հենց այնպես, շատ հասարակ ձևով:
Անի Սողոյան

Ես ուզում էի խոսել Հայոց ցեղասպանության մասին և կիսել այդ ցավը. թուրք գրող Էլիֆ Շաֆակ

August 2, 2019

Յուրաքանչյուր գրողի կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է ամեն ինչ հասցնել

August 2, 2019