Բրիտանացի գրողներին կպարգևատրեն վեպերում կանանց բռնության չենթարկելու համար

Թրիլլերների սյուժետային հիմնական գծերում սովորաբար կան բռնության ենթարկվող կանայք: Lenta-ն ներկայացնում է գրողների երևակայությունն աշխատացնելու և իգական սեռի կերպարներին բռնությունից ազատելու տարբերակը։ 


Բրիտանական Staunch Book Prize-ը հիմնադրել է պարգևատրություն և իր մոտ գրանցելու է բոլոր այն թրիլլեր ժանրում գրողներին, որոնց ստեղծագործությունների կին հերոսներին  չեն բռնաբարում, հետապնդում, սպանում կամ ենթարկում սեռական շահագործման։

Մրցանակաբաշխության հիմնադիր, սցենարիստ Բրիդջեթ Լոուլեսը ընդգծել է, որ գեղարվեստական գրականության մեջ տեղ գտած՝ կանանց նկատմամբ բռնությունը «հասել է աբսուրդի անասելի բարձունքների։ Վաղուց արդեն պետք է ավելի օրիգինալ սյուժետներ մտածել»։

Մրցանակային ֆոնդը 1.000 ֆունտ սթերլինգ է, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օրը։

Ըստ Լոուլեսի,  ինքը որոշել է հիմնել այս մրցանակը  նախորդ տարվա BAFTA կինոմրցանակաբաշխությունից հետո, քանի որ դրանում տեղ էին գտել շատ ֆիլմեր, որտեղ կանանց բռնության տեսարաններ կային։ Բացի դրանից, Staunch Book Prize-ի միտքը զարգացման ու իրագործման հասցրեց  Հոլիվուդի մի շարք աստղերի անկեղծ հարցազրույցները՝ ժամանակին սեռական բռնության ենթարկվելու մասին։

Լոուլեսը միակը չէ, ով  անհանգստացած է այս թեմայով։ Դեռ ավելի վաղ՝ հունվարին,  դերասանուհի Կիրա Նայթլին դժգոհել էր ֆիլմերում շատ հաճախ կանանց բռնության ենթարկելու փաստի առիթով։ Դերասանուհին անկեղծացել է. խուսափում է նմանատիպ ֆիլմերի մասնակցությունից։

 

Ջոնաթան Սաֆրան Ֆոեր. Գրող լինելը միայն գիրք գրելը չէ. պետք է այն ավարտին հասցնել

March 5, 2018

6 վեպ ավելի ինքնավստահ ու լավատես դառնալու մասին

March 5, 2018