Ի՞նչ է սովորեցնում այս գիրքը. համաշխարհային մամուլը` «Ռոնալդու» գրքի մասին

Սպորտային գրականության շուկայում այս գիրքը հայտնի է ոչ միայն իր տարբերվող բովանդակությամբ, այլեւ իր ուսուցողական բնույթով: Այս բնութագրերն են պտտվում համաշխարհային մամուլի գլխագրերում:


Հեղինակավոր Medium հրատարակչության սյունակագիր Վիրաժ Պատելի համար գիրքն ընթերցելն սկզբում բարդ էեղել մեկ պարզ պատճառով. նա Լիոնել Մեսսիի եւ «Բարսելոնայի» երկրպագու է: Ունենալով թյուր կարծիք Ռոնալդուիանձի վերաբերյալ, որոշել է վերջապես բացահայտել ֆուտբոլիստին. «Մի անգամ ես Youtube-ում տեսահոլովակ էինայում Ռոնալդուի մասին, որտեղ ֆուտբոլիստն անտեղի ընկնում էր խոտածածկին եւ գալարվում: Նա տեղին եւանտեղին բղավում էր խաղադաշտում գտնվող իր թիմակիցների վրա: Լինելով Մեսսիի երկրպագու, մի օր ցանկացապարզել այս ֆուտբոլիստի հաջողության գաղտնիքները: Չէ որ, ինչպես հասկացաք, այդ տեսանյութում հավաքվածէին Ռոնալդուի վերաբերյալ միայն բացասական դրվագներ»,- հարկավոր էր ավելի լավ ուսումնասիրել Ռոնալդուին. «Արդյոք Ռոնալդուն իրականում այդպիսի՞ն էր. այս եւ մյուս հարցերը գլխումս, որոշեցի ժամանակ տրամադրելընթերցանությանն ու գնեցի «Կատարելության տենչով. Ռոնալդու» գիրքը: Այս գրքից հետո իմ կարծիքն ամբողջությամբփոխվեց համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի մասին»:

Sportskeeda պարբերականի բնութագրմամբ,  Ռոնալդուի եւ ֆուտբոլի սիրահարների համար այս գիրքն իսկականգանձ է: Խաղադաշտում եւ դրանից դուրս նրա կյանքի մասին մանրակրկիտ հետազոտություններ եւ առաջին ձեռքիցինֆորմացիա. այս գրքում ներկայացված է Ռոնալդուի կյանքի շատ թաքնված կողմեր:

Amazon. Ռոնալդուն աշխարհին հայտնի է իր գրավիչ կերպարով եւ ֆուտբոլային անհավանական ունակություններով: Մեգաաստղի մասին պատմող այս գրքում կան բազմաթիվ պատմություններ, որոնք մինչեւ այս մնացել ենկուլիսներում:

Կարծիքներ Goodreads–ի օգտատերերից. Հեղինակի գրելաոճը հիանալի էր: Գրքում նա շատ է տալիս մեջբերումներհենց Ռոնալդուից: Հեղինակը հերոսին տեսնում եւ ներկայացնում է այլ տեսանկյուններից: Մի դեպքում հեղինակըՌոնալդուին դիտարկում է որպես մեծ ֆուտբոլիստ, մյուս դեպքում` էգոիստ: Հեղինակն աներեւակայելի լավ գործ էարել` դիպուկ ներկայացնելով Ռոնալդուի ներրքինն ու այն, թե ինչ է նա անում խաղադաշտում:

Goal.com. Բարդ է թողնել ընտանիքդ, երբ դու 12 տարեկան ես: Այս գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է կղզյակումապրող հասարակ տղան հասնել մինչեւ Մադրիդի «Ռեալ»: Դուք կհասկանաք, թե նա որքան է նվիրել այս խաղին ուդեռ շարունակում է նվիրվել:

«Ռոնալդու» գիրքը վաճառքում կլինի սեպտեմբերի 19-ից:

Անսովոր թեմայով հայկական նոր վիպակ՝ ընդդեմ կրոնական մոլեռանդության

September 14, 2018

Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպն առաջին անգամ թարգմանվել է գերմաներենից

September 14, 2018