Մահացել է Marvel-ի կոմիքսների հեղինակ Սթեն Լին

Լոս Անջելեսի հիվանդանոցում, 95 տարեկանում մահացել է գրող, խմբագիր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր և կոմիքսների հեղինակ Սթեն Լին: 


Սթեն Լին նոյեմբերի 12-ի առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է: Սթենն իր կարիերայի ընթացքում ստեղծեց այնպիսի կոմիքսներ, որոնք հետագայում վերածվեցին մեծ ֆիլմերի: Նրա ստեղծած սուպերհերոսները գրավեցին ամբողջ աշխարհը՝ «Black Panther», «Spider-Man», «X-Men», «Thor», «Iron Man», «Fantastic Four», «Incredible Hulk», «Daredevil» և «Ant-Man»:
Ֆիլմերից բացի, Լին երկու գրքի հեղինակ է՝ «How to Draw Comics. The Marvel Way», «Stan Lee. How to Draw Comics»:

1960-ականներին Սթեն Լին ստեղծեց սուպերհերոսներ, որոնք ոչ միայն օժտված էին անհավանական ուժով, այլև ունեին հզոր անհատականություն: Նա աշխատել է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

«Սթեն Լին նույնքան բացառիկ էր, ինչքան իր ստեղծած սուպերհերոսները: Սթենը օժտված էր ոգեշնչելու, զվարճացնելու և միավորելու մեծ կարողությամբ: Նրա երևակայությունն ավելի մեծ էր քանի սիրտը».- Disney ընկերության տնօրեն Բոբ Իգեր:

«Լիի մահը մեծ կորուստ էր Marvel Studios-ի համար»,-նշեց Marvel Studios-ի նախագահ Քեվին Ֆեիջը,- «Ոչ ոք այդքան մեծ ներդրում և ազդեցություն չի ունեցել իմ կարիերայի վրա և առհասարակ այն ամենի վրա, ինչ մենք արել ենք Marvel Studios-ում: Լին բացառիկ էր: Նա մեծ ժառանգություն թողեց մեզ: Ցավակցում ենք ամբողջ աշխարհում նրա արվեստի երկրպագուներին»:

«Նրա պատմությունները սովորեցնում են, որ սուպերհերոսները՝ ինչպիսիք «Spider-Man»-ը կամ «the Incredible Hulk»-ը կարող են թերություններ ու խնդիրներ ունենալ: Անկեղծ, «Spider-Man»-ի շնորհիվ ես սովորեցի ճանաչել մարդու բնության բոլոր երանգները».-Գեն Սայմընս:

Ի՞նչու էր Աստրիդ Լինդգրենը մագլցել սոճին

November 13, 2018

Էդիթ Պրինտը հրատարակել է Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը

November 13, 2018