Անակնկալ «Հարրի Փոթերի» երկրպագուների համար՝ 4 էլեկտրոնային գիրք

Հունիսի 27-ին «Հարրի Փոթեր»-ը կթողարկի 4 էլեկտրոնային գիրք` խիզախ տղայի երկրպագուներին առաջարկելով ավելի խորը սուզվել մոգական աշխարհում:


The Pottermore վեբ-կայքը խոստանում է ձեզ վերադարձնել փոթերյան ժամանակներ` կրկին ծանոթանալու ժողովրդական բանահյուսությանն ու կախարդական ուժին: Այն ասում է` «Պատրաստվեք ավելի խորը սուզվել կախարդանքի հարուստ պատմության մեջ (լինի դա մեր սեփական կախարդական աշխարհը, թե Ռոուլինգի ստեղծած)»:

Կարճ գրքերում ներառված կլինեն նաև նոթեր, ձեռագիր էջեր ու հետաքրքիր թեմատիկ սքեթչեր: Այսպես ամեն ինչ ավելի պատկերավոր կլինի: Բոլոր 4 գրքրեը նկարազարդել է Ռոհան Դենիել Իսոնը: Կարճ էլեկտրոնային գրքերը ստեղծողները ոգեշնչվել են 2017 թվականի Բրիտանական գրադարանների ցուցադրության ժամանակ «Հարրի Փոթեր. Մոգության պատմություն»-ից ու նրա ուղեկից գրքույկից:
Գրքերն առաջինը կլինեն Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում ու Գերմանիայում, հետո կարելի է նախապես պատվիրել Amazon-ից, Apple-ից և Kobo-ից:
Առաջին «Հարրի Փոթերը» լույս է տեսել 1997 թվականին. այն Հարրիի ու նրա ընկերների` Հերմիոնեի ու Ռոնի պատմություններն ու արկածներն էին Հոգվարթսում: Լորդ Վոլդեմորտը սպանել էր Հարրիի ծնողներին, երբ Հարրին դեռ երեխա էր: Նա փորձում էր սպանել նաև խիզախ տղային ու կործանել իր հետևորդներով խիզախ աշխարհը:
Հարրի Փոթերի գրքերը տարածված են ամբողջ աշխարհում` իրենց` 8 մասից բաղկացած ֆիլմաշարով, ինչպես նաև թեմատիկ այգիներով Universal Studios-ում և Լոնդոնում:
Հարրի Փոթերին ֆիլմերում մարմնավորել է Դենիել Ռեդքլիֆֆը, իսկ ընկերներին մարմնավորել են Էմմա Ութսոնն ու Ռափերթ Գրինթը:
Անի Սողոյան

10 հեղինակներ, որոնք աչքի են ընկել համացանցում

May 31, 2019

5 պատճառ ամեն օր կարդալու համար

May 31, 2019