85 տարեկանում մահացել է ռուս հայտնի գրող Վլադիմիր Վոյնովիչը

Վոյնովիչի մահվան մասին առաջինը գրառում է արել լրագրող Վիկտոր Դավիդովը: Նրա փոխանցմամբ գրողի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:


Վոյնովիչը ծնվել էր 1932 թվականի սեպտեմբերի 26-ին Ստալինաբադում (այժմյան Դուշանբե, Տաջիկստան): Նա սովետական միության ամենահայտնի գրողներից էր, գրել է պատմվածքներ և երգեր: Նրա հայտնի ստըեղծագործություններն են «Զինվոր Իվան Չոնկինի կյանքն ու արտասովոր արկածները», «Մոսկվա 2042» և «Մոնումենտալ քարոզչություն» վեպերը:

1960-ականներին Վլադիմիր Վոյնովիչը սկսեց մասնակցել Մարդու իրավունքների շարժմանը, որի համար հալածվեց: «Զինվոր Իվան Չոնկինի կյանքն ու արտասովոր արկածները» գրքի տպագրվելուց հետո նրան հեռացրին ԽՍՀՄ գրողների միությունից: 1980-ին նա արտագաղթեց, իսկ մեկ տարի անց զրկվեց քաղաքացիությունից: 1990 թվականին վերականգնեցին քաղաքացիությունը և Վոյնովիչը վերադարձավ հայրենիք:

Վլադիմիր Վոյնովիչը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է: 2000-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վոյնովիչին շնորհեց Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ: 2002-ին նա ստացավ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ:
Վլադիմիր Վոյնովիչը ակտիվ քննադատում էր ռուսական իշխանություններին, իսկ 2015-ի փետրվարին բաց նամակ ուղարկեց Ռուսաստանի նախագահին` խնդրելով ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին:

Երևանյան բեսթսելլեր. «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջին տեղում է

July 28, 2018

Ինչո՞վ է օգտակար տպագիր գիրք կարդալը և ինչո՞ւ է այն ավելի արդյունավետ

July 28, 2018