5 փաստ Արթուր Կոնան Դոյլի մասին

Շերլոկին հորինած մարդը հավատացել է փերիներին, եղել է անպետք բժիշկ ու դավաճանել է կնոջը` մինչ նա մահանում էր:


Թերևս անհավատալի է, որ մեկ մարդու մեջ կարող են համատեղվել, թվում է թե, անհամատեղելի որակներ:
1. Նրա ուսման վարձը վճարել են հարուստ բարեկամները, քանի որ նրա հայրն այդ գումարները ծախսել էր խմիչքի վրա:
Նրա հայրը հայտնի նկարիչ ու ճարտարապետ էր, բայց հերաբեցող: Ընտանիքն ապրում էր բավականին ծանր պայմաններում: Արդյունքում հորն ընկճախտի պատճառով հայտնվում է հոգեբուժարանում: 17 տարեկանում Արթուրը ստիպված էր ընտանիքի հոգսերը վերցնել իր ուսերին: Քոլեջից տուն վերադառնալով, նա ըտրում է մասնագիտություն, որը շահավետ է (բժշկություն) և ամեն ինչ անում էր, որպեսզի որքան հնարավոր է շուտ ավարտի ուսումն ու սկսի գումար վաստակել:
2. Դոյլը սկսեց գրել Շերլոկի մասին, որովհետև վատ բժիշկ էր ու չէր կարողանում գումր վաստակել:
Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո ապագա գրողը որպես վիրաբույժ սկսեց աշխատել կետորսական նավի վրա: Բայց նրան դուր չէր գալիս աշխատանքը, չէր կարողանում հարմարվել ժամանակային գոտիներին ու աֆրիկյան արևի տակ ժամերով մնալուն: Նա վերադարձավ Անգլիա:
Բժիշկ Արթուրը հիվանդներ գրթեթ չուներ. ինքներդ կարող եք եզրակացնել` ինչպիսի բժիշկ էր: Արթուրը նույնիսկ փորձեց փոխել մասնագիտացումը, բայց նրա հիվանդները չավելացան նույնիսկ նոր դիպլոմի հետ: Երբ բժշկության հետ կապված Արթուրի բոլոր հույսերը վերջնականապետ հօդս ցնդեցին, նա որոշեց վերադառնալ գրականություն, որպեսզի կարողանա հոգ տանել ընտանիքի մասին:
3. Նա գաղտնի սիրում էր մեկ այլ կնոջ, մինչ նրա կինը մահանում էր:
1893 թվականին Արթուրի կինը` Լուիզան հիվանդանում է թոքախտով: Բժիշկները կնոջը մի քանի ամսվա կյանք էին տալիս, բայց Դոյլը նրան ուղարկում է Շվեյցարիա, որտեղ էլ հիվանդության զարգացումը զգալիորեն դանդաղեցնում են: Կենսագրական նյութերում հաճախ գրում են, որ Դոյլը սիրում էր կնոջն ու հոգ էր տանում նրա մասին. ահա երկու հակափաստ. 1. 1897 թվականին Արթուրը ծանոթանում է Ջին Լեկկիի հետ. 2. Արթուրը Ջինի հետ ամուսնանում է 1907 թվականին` կնոջ մահվան մեկ տարին հազիվ լրացած:
4. Կոնան Դոյլը հավատում էր հոգիների գոյությանը: 
Առաջին հայրենական պատերազմի ժամանակ մահացան Արթուրի որդին ու եղբայրը: Դրանից մի քանի ամիս առաջ մահացավ նաև կինը: Դա մեծ սթրես էր գրողի համար: Նա հավատում էր մահացածների հետ շփվելու հնարավարությանն ու զբաղվում էր նման բաներով: Ավելին` բոլորին փորձում էր համոզել, որ հոգիներ գոյություն ունեն:
5. Հոգիների գոյությունը բավական չէր. նա ամեն կերպ փորձում էր ապացուցել նաև փերիների գոյությունը:
Տարիների հետ Արթուրը վարկաբեկում էր ինքն իրեն: Հազիվ էին մարդիկ համակերպվել հոգիների հանդեպ տածած նրա սիրուն, երբ նրա մոտ հայտնվեց նոր տարօրինակություն. նա սկսեց հավատալ փերիների գույությանը: Գուցե նրա վրա ազդեցություն է ունեցել նաև իր երկրորդ կինը, որը նույնպես տարված էր հոգիներով ու որին համարում էին «մեդիում»: Կոնանի մահից հետո կինը նստում է ինքնաթիռ` թռիչքի ժամանակ մահացած ամուսնու հոգին կանչելու համար. նա հույս ուներ, որ որքան մոտ լինի ամպերին, այնքան որակյալ կլինի «կապը»: Դե ինչ կարող ես ասել, իդեալական զույգ:
Անի Սողոյան

6 առասպել Շերլոք Հոլմսի մասին

November 22, 2019

Ինչպե՞ս դառնալ մոդել. թոփ 5 գրքեր նրանց համար, ովքեր երազում են պոդիումի մասին

November 22, 2019