Կենսագրություն
![Հեղինակի նկար](http://bestseller.am/wp-content/uploads/2018/06/2-11-150x150.jpg)
Էլֆիք Զոհրաբյան
Հայ արձակագիր, դրամատուրգ, դերասան, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 26-ին Վանաձորում։ Ավարտել է Վանաձորի դրամատիկական ստուդիան, այնուհետև ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը:
Էլֆիքի գրականագիտական հոդվածները, պիեսներ ու հեքիաթներտպագրվել են «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք» գրական ամսագրերում ու թերթերում:
Թարգմանել է Վիլյամ Սարոյանի, Օսկար Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի, Սեմյուել Բեքեթի և այլ գրողների երկեր, որոնք տպագրվել են գրական հանդեսներում:
Զոհրաբյանի աբսուրդի դրաման՝ «Սմբակները», (նա ներկայացրեց Հայաստանը միջազգային անթոլոգիայում) արժանացել է մրցանակի՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն թատերագրության ասպարեզում ևս: Նրա հեքիաթ-պիեսները բեմադրվում են ոչ միայն Հայաստանի պետական թատրոններում, ուսումնական հաստատություններում, այլև արտերկրում: