Շապիկի դարձերես
Թերթել

Բյուրեղապակե մարդը

Rated 5.00 out of 5 based on 2 customer ratings
(2 customer reviews)

Ժամանակակից հայ արձակի ու հատկապես դրամատուրգիայի ասպարեզում ամենաինքնատիպ երիտասարդ դեմքերից մեկի՝ Yerevan Book Fest-ի մրցանակակիր Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթները նախատեսված են 7-107 տարեկանների համար: «Բյուրեղապակե մարդը» գրքում ներառված են գերազանցապես հեղինակային գործեր, կա ժողովրդական հեքիաթի մշակում յուրատիպ մոտեցմամբ: Նոր շունչ բերող այս հեքիաթներն   աչքի են ընկնում ժանրային փոխներթափանցումներով, ժամանակակից կյանքի այլաբանական պատկերներով, գաղափարական բովանդակության կարևորումով,  ժանրային զարգացման նոր աստիճանով: Գրքում ընդգրկված են 10 տարբեր շրջանների հեքիաթներ, որոնք նման չեն իրար:

Bestseller ռեվյու

Էլֆիք Զոհրաբյանը հայտնի է թատրոնից ու կինոյից. թերևս դա է պատճառներից մեկը, որ նրա կառուցած դիալոգները դինամիկ են, համուհոտով, հեգնանքով ու հումորով: Նրա հեքիաթների գլխավոր նորույթներից մեկը սատիրիկ շերտի առկայությունն է: Հեքիաթների հերոսները ամենատարբեր մարդիկ են, իրեր, առարկաներ, երևույթներ, երբեմն հեղինակային երևակայությունը սլանում է անսահմանություն՝ տալով ժամանակակից լեզվով ասած՝ 3D տեսապատկերային լուծումներ, օրինակ, 7 հարկանի քաղաքի այլաբանական տեսարանը, որտեղ 2-րդ հարկում կանաչ ծով է, մյուս հարկում մեծատառով մարդ են փնտրում լապտերով և այլն («Սիրո ջերմաչափ, «Բյուրեղապակե մարդը»):

Որքան էլ հեքիաթները որակապես գերազանցեն միմյանց, այնուամենայնիվ նրանցից մեկը համարվում է հեղինակի գլուխգործոցների պսակը. «Ամոթի գույնը» հեքիաթը համամարդկային, արդիական, երբեմն, ըստ գրականագետների, քաղաքական պամֆլետ հիշեցնող ստեղծագործություն է. աշխարհի ամենահզոր վհուկները, որոնք հավաքվել են Սև ժայռի վրա որոշելու 21-րդ դարի ամենամեծ աղետը, պետք է ընտրեն Գլխավոր: Բազմաթիվ անհաջող, բայց սարսափելի կռահումներից հետո սմոքինգ հագած ամենաերիտասարդ Վհուկը կռահում է. «Մարդը կկորցնի ամոթի գույնը, իսկ երբ կորցնում ես դա, կորցնում ես մարդկային, բարոյական ամեն ինչ. ոչ մի գերհզոր տեխնիկական սարք չի կարող դա վերականգնել»: Եվ ահա ամոթի գույնն առաջինը կորցնում է թագավորը. արևի չարաճճի ճառագայթն արթնացնում է նրան, և նա հրամայում է բառարաններից ջնջել «արև» բառը, այն պետք է միայն իր հրամանով ծագի, իսկ այդ բառն օգտագործողին մտրակելու են ու բանտարկելու: Զավեշտալի է նաև այն տեսարանը, որ թագավորի հողաթափիկներից մեկը մնում է մահճակալի տակ, չի կարողանում հանել ու կատաղությունից հրամայում է՝ ամբողջ երկիրը մի շաբաթ մեկ հողաթափ հագնի թե՛ փողոցում, թե՛ ամենուր: Ամոթի գույնի կորուստը վարակիչ է լինում, գրեթե ամբողջ երկիրը վարակվում է, մնում է քչաթիվ մարդկանց խումբ: Երկրում լինում է մի իմաստուն պատանի, որ տեսնում է՝ ձկնավաճառները դարձել են ուսուցիչներ, առևտրականները՝ դատավորներ, ամեն ինչ խառնվել է իրար: Այս հանճարեղ հեքիաթի մեջ ընդգրկված են նաև իսկական ընկերության, նախանձի, տգետը գիտուն երևալու մարմաջով տառապելու, նոր ծլարձակվող սիրո, արդարության և այլ թեմաներ: Ի վերջո Պատանին զոհում է իր սիրտը Երիտասարդ Վհուկին, և վերականգնվում է ամոթի գույնը: Թագավորը, կարդալով իր իսկ  տված անհեթեթ հրամանները, 40 օր հետո խելագարվում է: Իսկ Պատանու տան դիմաց չորացած ծառը մեծանում, դառնում է աշխարհի ամենամեծ ծառը, որի վրա աճում են աշխարհի բոլոր մրգերը, որոնք քաղելուց 7 վայրկյան հետո կրկին աճում են: Ու երբ որևէ անամոթ մարդ է մոտենում ծառին, այն դառնում է ալ կարմիր... «Ամոթի գույնը» հեքիաթն արժանացել է 2 մրցանակի, թարգմանվել անգլերեն, տպագրվել “7 COLORS” մանկապատանեկան անթոլոգիայում: Զոհրաբյանական հեքիաթներն ավելի շատ պատանիների համար են: Թե՛ ընթերցողները, թե՛ որոշ գրականագետներ փաստում են, որ Թումանյանից հետո հայ հեքիաթագրության մեջ իր ուրույն տեղն է գրավում ինքնատիպ ձեռնագիր ունեցող մի նոր հեղինակ:

Վերջերս լույս տեսած հեքիաթների այս գիրքը  Երևանի գրախանութներից սպառվում է արագությամբ:

 

Ստեփան Վարդանյան

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ

2 ռեվյու՝ «Բյուրեղապակե մարդը» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    Anet

    Էլֆիք Զոհրաբյանի ,,Բյուրեղապակե մարդը,, հեքիաթների ժողովածուն ժամանակակից գրականության համուհոտով նմուշներից է: Հեքիաթները կարդացվում եմ մեկ շնչով, դինամիկ են, հումորով, զվարճալի երկխոսություններով, ինչն էլ թույլ չի տալիս ոչ մի վայրկյան կտրվել ընթերցանությունից: Գիրքն իսկապես մեծերի ու փոքրերի համար է, որովհետև այն հավասարապես հետաքրքիր է երկու սերնդին էլ:
    Հեղինակին մաղթում եմ նորանոր հաջողություններ գրականության ասպարեզում, իսկ մեզ, բոլորիս՝ հաճելի ընթերցում;

  2. Rated 5 out of 5

    Վարդուհի

    Մեր դպրոցում 13 տարեկան դպրոցականներն ուղղակի ձեռքից ձեռք էին խլում այս հրաշալի, խորիմաստ, հումորով և նորաշունչ գիրքը, որը ճանաչվեց ամենաշատ վաճառված ու ընթերցված հայկական ժամանակակից հեքիաթների գիրք: Շնորհակալություն:

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Բյուրեղապակե մարդը

ISBN

978-9939-76-147-3

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

136

Հեղինակ

Էլֆիք Զոհրաբյան

Հրատարակիչ

Անտարես

Սերիա

ԳՐՔԵՐ