Կենսագրություն
![Հեղինակի նկար](http://bestseller.am/wp-content/uploads/2018/10/pm-justin-trudeau_0-150x150.jpeg)
Ջասթին Տրյուդո
Ջասթին Տրյուդոն ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 25-ին Օտտավայում: Կանադայի ամենաերկարակյաց վարչապետ Պիեռ Տրյուդոյի որդին է: Ավարտել է ՄաքԳիլի համալսարանի Անգլիական գրականության ֆակուլտետը և Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Մանկավարժության ֆակուլտետը:
2011-ի ընտրություններին Քվեբեկի շրջանում հաղթանակ է տարել` չնայած Լիբերալ կուսակցության ջախջախիչ պարտությանը, երբ կուսակցությունը կորցրել էր խորհրդարանում տեղերի կեսից ավելին:
2013թ. Ձայների ավելի քան 80%-ով ընտրվել է Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավար: 2015-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է Կանադայի վարչապետը: Տրյուդոյի կառավարությունը եղել է առաջինը, որտեղ սեռերի բաշխվածությունը համաչափ է (15-ական կին և տղամարդ նախարարներ), նաև այն տարբերվում է էթնիկ զանազանությամբ: