Կենսագրություն

Հեղինակի նկար

Նիկոլ Փաշինյան

Հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ՀՀ (16-րդ) վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Փաշինյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1999-2012 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: 1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվել է «Ավանգարդ» թերթում: Թղթակցել է «Հայաստան», «Դպրություն», «Լրագիր» թերթերին։ 1998-99 թվականներին եղել է «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։
Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը տպագրվելլ է 2008 թվականին «Հայկական ժամանակ»օրաթերթում, ապա հրատարակվել 2018-ին:
Փաշինյանն ամուսնացած է ունի երեք դուստր և մեկ որդի։