Կենսագրություն

Հեղինակի նկար

Ուիլյամ Ռեմփել

Ամերիկացի գրող, լրագրող Ուիլյամ Ռեմփելը ծնվել է 1947 թվականին Ալյասկայում: Ռեմփելը բազմափորձ հետաքննիչ լրագրող է և խմբագիր, որը զբաղվել է և՛ արտասահմանյան, և՛ ազգային նախագծերով: «Los Angeles Times» ամսագրում իր վաթսունվեցամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա բեկումնային զեկույցների ու հոդվածների հեղինակ է դարձել. օրինակ՝ նախքան «Էքսոն Վալդեզ» նավթատար նավի աղետը անդրադառնալով դրա անվտանգության խնդրին կամ նախքան 2011թ. սեպտեմբերի 11-ը խոսելով Ալ-Քաիդայից բխող սպառնալիքի մասին: Նա արժանացել է լրագրողական բազմաթիվ պատվավոր կոչումների և պարգևների, այդ թվում՝ «Արտասահմանյան մամուլի ակումբի» մրցանակին՝ միջազգային ահաբեկչության վերաբերյալ զեկույցների համար և «Ջերալդ լոեբ» մրցանակին՝ ֆինանսական նյութերի համար:

Ուիլյամ Ռեմփելը հայտնվել է «Գոլդսմիթ» մրցանակաբաշխության եզրափակիչում՝ հետաքննողական լրագրության համար: