Bestseller ռեվյու
Քամու վրա խաղադրույքներ անելիս մինչև զառ խաղացողի երազանքը: Հասարակ օդաչուի առաջին ջեքփոթը, հետո առաջին միլիոնն ու միլիարդը. Քըրք Քրքորյանին Դոնալդ Թրամփն «արքա» էր անվանում: Հայազգի միլիարդատերն ԱՄՆ նախագահի կուռքն էր` «Բիզնեսի արքան»:
Քըրք Քրքորյանի մասին Ուլիյամ Ռեմփելի հեղինակած կենսագրական վեպը միանգամից տարածվեց ամբողջ աշխարհում և դարձավ բեսթսելլեր: Քրքորյանի մասին պատմող «Խաղացողը» վեպը մի ճանապարհորդություն է փող չունեցող, թերուս տղայի մասին, որը կարճ ժամանակ անց դարձավ կապիտալիստական աշխարհի խոշորագույն գործարարը:
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը սկսել է գումար վաստակել 9 տարեկանից՝ թերթեր վաճառելով: 8-րդ դասարանում թողեց դպրոցը և սկսեց զբաղվել բռնցքամարտով: 23 տարեկանում ստացավ օդաչուի որակավորում և 2 տարի ծառայեց Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Իր հավաքած գումարով Քըրքորյանը գնեց Cessna ինքնաթիռը, որով էլ սկսեց մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար դոլարով գնեց Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը տարիներ անց վաճառեց 104 միլիոն դոլարով:
«Խաղացողը» վեպն` իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում: Ուիլյամ Չ. Ռեմփելն իր գրքում փաստում է՝ Քըրքը շատ փակ մարդ էր: Հազվադեպ էր հարցազրույցներ տվել, երբեք հանրության առջև ելույթներ չէր ունեցել և իր անձնական տարածքի պահպանումն ամեն ինչից վեր էր դասում: Նրա բիզնես խորհրդատուներից և գործընկերներից շատերը դեռ համոզված են, որ նրա այդ մեկուսացվածությունը անգամ հետմահու էր պետք պահպանել: Սակայն Ռեմփելին հաջողվել է գիրք հեղինակել: Ի դեպ, սա փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։