Հրատարակչի մասին

Հրատարակչի նկար

Կորպուս

Ռուսական «Կորպուս/Corpus» հրտարակչությունը հիմնադրվել է 2008-ին: Պատկանում է «Աստ/АСТ» հրատարակչությանը:
Հիմնադրումից մեկ տարի անց Կորպուսի հրատարակած «Подстрочник: Жизнь Лилианны Лунгиной, рассказанная ею в фильме Олега Дормана» բեսթսելլերը 1 տարում վաճառվեց ավելի քանի 100.000 օրինակով: Հրտարակչությունը հիմնականում տպագրում է արտասահմանյան բազմաժանր գրքեր: Գրական շարքերով Կորպուսը տպագրում է համաշխարհային ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Կազմակերպությունն աշխատում է ոլորտի հայտնի թարգմանիչների հետ` օտարալեզու թարգմանությունների բարձր որակ ապահովելու համար:
Դիզայներ Անդրեյ Բանդարենկոյի շնորհիվ, գրքի յուրօրինակ դիզայնով շապիկները միշտ տարբերվում են: Ամերիկյան Publisher Weekly պարբերականն անդրադարձել է հրատարակչությանը` առանձնացնելով հատկապես գրքերի կրեատիվ դիզայնը: