Bestseller ռեվյու
Ջոն Վերդընը ամբողջ կյանքում աշխատել է որպես գովազդային գործակալ Նյու-Յորքում, եղել է «Mad man»։ Մանհեթենում մի քանի գործակալություններում ղեկավար պաշտոն զբաղեցնելուց հետո անցել է թոշակի, կնոջ հետ տեղափոխվել Նյու-Յորքի հյուսիսում գտնվող Կաթսքիլլ քաղաք։ Հետո, մի 10 տարի, զբաղվել է կահույքագործությամբ։
Այս ընթացքում կինը նրան համոզել է փորձել իր գրական ուժերը։ Երկու տարի Վերդոնը գրել է իր առաջ դետեկտիվը։ Գլխավոր հերոսը, Վերդընի պես, թոշակի անցած ու քաղաքից դուրս տեղափոխված նախկին ոստիկան Դեյվիդ Գուրնին է, որը որևէ կերպ չի համակերպվում ոչ բնության գրկում հայտնված իր նոր տան, ոչ էլ թոշակառուի կարգավիճակի հետ։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում սկսում է, չնայած կնոջ համառ դիմադրությանը, զբաղվել հետաքննությամբ։
Սա նախկին հետաքննող Դեյվիդ Գուրնեի մասին 4-րդ գիրքն է։ Նախորդ 3-ը չեմ կարդացել։ Իմ տպավորությամբ որակյալ դետեկտիվ էր՝ դինամիկ, հետաքրքիր, անսպասելի սյուժեով, տարբեր հերոսներով։ Ուղղակի, Վերդընի գլխավոր հերոսը մի տեսակ շատ ճիշտ է, շատ կարգապահ, շատ խելացի, շատ թոշակառու։ Ժանրի բոլոր կանոնները պահպանված են, բայց հերոսների տեսակը` հնացած։ Լարս Կեպլերի սարսափազդու մանյակներից ու քննիչներից հետո, Նեսբոյի դետեկտիվներից հետո, սա թվում է շատ բարեպաշտ։
Ամերիկյան դետեկտիվներում կա որոշակի քաղաքական կոռեկտություն, ինչը օրինակ բացակայում է սկանդինավների մոտ։ Երևի այդ պատճառով վերջիններն այդքան սուպերպոպուլյար են։ Իսկ ընդհանուր առմամբ, Վերդընն իր ժանրին հավատարիմ է։ Այդ պատճառով 5 բալանոց սանդղակով ստանում է արժանի, յուղոտ 4։
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։