Ի՞նչ վերնագրեր են մտածել հայտնի գրողները իրենց հայտնի ստեղծագործությունները անվանելու համար:
Երբեմն գրքի համար ավելի դժվար է եղել վերնագիր ընտրելը, քան այդ գիրքը գրելը: Պարզվում է` մեզ հայտնի շատ ստեղծագործություններ ի սկզբանե այլ վերնագրեր են ունեցել: Մենք առանձնացրել ենք ռուս դասականների մի քանի գործեր, որոնք այսօր կարող էին այլ կերպ կոչվել:
- Ալեքսանդր Պուշկին – «Պետրոս Մեծի Արապը» ( «Арап Петра Великого»)
«Պետրոս Մեծի Արապը» արձակում Պուշկինի առաջին մեծ փորձն է: Անավարտ վեպը նվիրված է գրողի մեծ հայրիկին` Աբրահամ (Իբրահիմ) Պետրովիչ Հանիբալին: Պուշկինը ինքը երբեք իր գործերին անուն չի տվել: 1828 թվականի գարնանը Պուշկինը վեպից հատվածներ կարդաց Պետերբուրգում գտնվող իր ընկերների համար: Այդ հատվածները տպվեցին թերթերում, այնուհետև «Երկու գլուխ պատմական վեպից:
1. Պիտեր I- ին արքունիքի հավաքույթները:
2. Ճաշ ռուս բոյարի մոտ» խորագրով ներառվեց Ալեքսանդր Պուշկինի` հեքիաթներ ժողովածուում (1834) :
«Պետրոս Մեծի Արապ» խմբագրական անվանումը ստեղծագործությունը ստացել է, երբ լույս է տեսել 1837 թվականին:
- Իվան Տուրգենև – «Ռուդին» («Рудин»)
Իր առաջին վեպը Տուրգենևը գրել է 1855 թվականին:
Սկզբում գրողը նախատեսում էր այս ստեղծագործությունը անվանել բառակապակցությամբ` «Հանճարեղ էություն» («Гениальная натура»): Հանճարեղություն ասելով գրողը հասկանում էր կրթությունը, բազմակողմանի զարգացվածությունը, մարդկանց համոզելու և լուսավորելու կարողությունը: Էություն բառը այստեղ գործածելով` Տուրգենևը նկատի ուներ կամքի ամրությունը, և հստակ վերաբերմունքը հասարակական տարբեր խնդիրների հանդեպ:
Բայց գիրքը գրելու ընթացքում այս վերնագիրը սկսեց չգոհացնել հեղինակին:
Գլխավոր հերոսի` Ռուդինի մոտ կամքի ուժը պրակտիկ գործել համար չհերիքեց, թեև նա հանճարեղության պակաս չուներ:
- Ֆեդոր Դոստոևսկի – «Հանցանք և պատիժ» («Преступление и наказание»)
Սկզբում Դոստոևսկին ուզում էր պատմություն գրել Մարմելադովյան ընտանիքի մասին և պատրաստվում էր այն անվանել «Խմածները»: Բայց գրելիս հեղինակը մտափոխվեց: Պատմության գլխավոր հերոսը դարձավ Ռոդիոն Ռասկոլնիկովը, գիրքն էլ ստացավ բոլորին հայտնի վերնագիրը:
- Լև Տոլստոյ – «Պատերազմ և խաղաղություն» («Война и мир»)
Իր հայտնի վեպը Տոլստոյը գրել է 6 տարի՝ 1863-ից 1869 թվականներին:
Վեպի գաղափարը առաջացել էր ավելի շուտ, բայց հեղինակը այն սկսեց գրել ավելի ուշ: Դեռ 1856-ին Տոլստոյը սկսել էր գրել մի պատմություն, «որի հերոսը պետք է լիներ Դեկաբրիստը, որը ընտանիքի հետ վերադարձել էր Ռուսաստան: Բայց 1861-ի սկզբին Տոլստոյը կարդում է Տուրգենևի «Դեկաբրիստները» ու մի քանի անգամ վեպ գրելու պրոցեսը հետաձգվում է՝ մինչև կստեղծվեր «Պատերազմ և խաղաղություն»-ը:
«Պատերազմ և խաղաղություն» վեպը հրատարակվել է մի քանի անգամ՝ տարբեր անուններով:
Վեպը, օրինակ, ունեցել է «Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում», «1805 թվական» անվանումները:
Արփի Մուրադյան