Հինգ տարվա ընթացքում նա սոցիալական նպաստներով ապրող կնոջից վերածվեց միլիոնատիրուհու: Ճակատագիրը այս կնոջ համար փորձությունների մի ամբողջ շարք էր նախապատրաստել:
Ծայրահեղ աղքատության, ընկճվածության, ինքնասպանության փորձից մինչև հարուստ ու երջանիկ կյանք:
Երկար ժամանակ Ռոուլինի կյանքում ամեն ինչ շատ վատ էր: Բայց նա չհանձնվեց, պայքարեց նույնիսկ այն դեպքերում, երբ ոչինչ նրանից կախված չէր:
Այս պահին արդեն Ջոան Ռոուլինը երջանիկ է, նա նախընտրում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, զբաղվել բարեգործությամբ և ստեղծագործել: Նա կարծում է, որ արժանի է այդ ամենին:
Մանկության տարիներին Ջոան ինքն իրեն դուր չէր գալիս: Նա փոքր, գիրուկ ու ակնոցավոր մի աղջնակ էր:
Ջոան ապրում էր սովորական միջավայրում, բայց բոլոր տաղանդավոր երեխաների պես փորձում էր կոտրել կարծրատիպերը, ապրել հետաքրքիր աշխարհում:
Նա հորինում էր պատմություններ, և դրանք գրում էր տետրերի մեջ: Նա այդ պատմությունները ոչ ոքի ցույց չէր տալիս, բացի փոքր քրոջից:
Տարիների ընթացքում Ջոան Ռոուլինի կյանքը դարձավ սովորական, նա սկսեց իրեն միայնակ զգալ: Երբ աղջիկը 15 տարեկան էր, մայրը ծանր հիվանդացավ. Բժիշկները ախտորոշեցին սկլերոզ:
Այդ պահից աղջիկը ստիպված էր սկսել նոր ու ինքնուրույն կյանք. թողնել տունն ու ընդունվել համալսարան: Ավարտելուց հետո Ջոան տեղափոխվեց Լոնդոն: Բայց նրա կյանքում բեկում չեղավ: Նորից աշխատանք, տխրություն, զբոսանք…
Կախարդանքը նրա կյանք մտավ առանց հրավերի՝ անսպասելի:
Ջոան բարում ծանոթացավ ու ամուսնացավ Ջորջ Արանտեշի հետ: 1993-ին ծնվեց նրանց դուստրը: Բայց ամուսնական կյանքը շուտով ավարտվեց: Կոպիտ ու դաժան ամուսինը անգամ ծեծում էր Ջոային:
Բաժանվելուց հետո Ջոան տեղափոխվեց Էդինբուրգ` քրոջ մոտ: Նա վախենում էր, քանի որ գիտեր` նախկին ամուսինը թմրադեղերի ազդեցության տակ իրեն էր փնտրում:
Շուտով Ջոան խորասուզվեց գրականությամ մեջ: Նա գրում էր օրական 10 ժամից ավելի: Գրքերից առաջինը էկրանավորվեց, Ջոան հանգիստ շունչ քաշեց: Արդեն հարուստ էր:
3 տարվա ընթացքում նրա 3 գրքերը վաճառվեցին 35 միլիոն օրինակով, թարգմանվեցին 35 լեզուներով: Իսկ նա այդ ժամանակ ընդամենը 33 տարեկան էր:
Նա երիտասարդ էր, հայտնի ու հարուստ:
Արփի Մուրադյան