Շապիկի դարձերես
Թերթել

Էմփայր Ֆոլզ

Բարի գալուստ Էմփայր Ֆոլզ՝ հին գործարանային քաղաք, որտեղ դատարկ, լքված շինությունների մեջ մարդիկ շրջապատել են իրենց թշնամանքով ու ատելությամբ: Չնայած այս ամենին Էմփայր Ֆոլզի բնակիչները շարունակում են հույսի ու պայծառ ապագայի որոնումները: Պուլիցեր մրցանակի դափնեկիր Ռիչարդ Ռուսոյի վեպը ժանգոտվող Ամերիկայի մասին չէ, և ոչ էլ պատկանում է «ամեն քաղաք իր մեծ պատմությունն ունի» շարքին: «Էմփայր Ֆոլզը» կարճ ճանապարհորդություն է դեպի Ամերիկայի երկաթե սիրտը, որտեղ չնայած թշնամանքին գերակշռում են ուրախությունը և սրտացավությունը:

Bestseller ռեվյու

Դժվար է այս ասել թե ով է վեպի գլխավոր հերոսը, որովհետև մեծ հաշվով գլխավոր դերում հենց փոքրիկ քաղաքն է: Էմփայր Ֆոլզը փոքրիկ քաղաք է Ամերիկայում, որը հասել է փլուզման եզրին: Քաղաքը գրավադրել են բնակիչների հետ, գործարանները սնանկացել են, հարուստ ընտանիքները կորցրել են իրենց ամբողջ կապիտալն ու փորձում են հարմարվել ընդհանուր կյանքին:
 Մայլզ Ռոբինն արդեն 10 տարի «Emprie Grills»-ում բուրգերներ է վաճառում: Մայլզը խելացի տղա է, սակայն իր բնավորության մեջ կա մի գիծ, որը միայն ցրված մարդուն է բնորոշ. նա ունակ չէ որոշումներ կայացնել: Նա մանկուց երազում է փախչել հարազատ քաղաքից: Ի՞նչն է Մայլզին ստիպում մնալ քաղաքում: Գուցե դո՞ւստրը՝ Թիկը, որն առանց հոր ոչ մի րոպե չի կարող մնալ դպրոցում: Նրա նախկին կի՞նը՝ Ժանինը, որը սիրահարված է ֆիթնես-ակումբի ինքնասիրահարված տիրոջը: Ի՞նչն է նրան հետ պահում հեռանալու մտքից: Գուցե այն, որ չի կարող հիվանդ ծեր հորն անօգնական թողնել: Կամ էլ անցյալի մութ գաղտնիքները, որոնք նրան ոչ մի րոպե անգամ հանգիստ չեն տալիս: «Էմփայր Ֆոլզ» Ռիչարդ Ռուսսոն ներկայացնում է մի մարդու կյանքի պատմություն, որը լի է տարօրինակություններով, ինտրիգներով, կրքերով, ուրախ ու ողբերգական դրվագներով: Մայլզի հայրը հարբեցող էր, դավաճանում էր կնոջն ու առանձնապես չէր հետաքրքրվում իր ընտանիքով:
Մեկն աստծո հետ է վիճում, մյուսն էլ՝ շան: Ուայթինգը կռվում էր գետի հետ, այնինչ մյուս հերոսները կյանքի ու մահվան պայքար էին մղում, որպեսզի գտնեն իրենց անպատասխան մնացած հարցերի բոլոր պատասխանները: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին, արժի՞ հանդուրժել, եթե ինչ-որ բանի հետ համամիտ չեք, կամ էլ լքել մեռնող հայրենիքը: Ռուսոն պատասխաններ չի տալիս, ընթերցողն ինքը պետք է գտնի դրանք: Չսիրելի մարդու հետ ապրելը վատ է, երեխաներին ծեծելն՝ ավելի վատ, այնուամենայնիվ ծնողներին չեն ընտրում: : Վեպի հերոսները չկարողանալով հաշտվել այս մտքերի հետ արժանանում են այդ ճակատագրին: Նրանք ձգտում են ջնջել անցյալն ու ամեն ինչ սկսել նոր էջից:

 

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Էմփայր Ֆոլզ”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Empire Falls

ISBN

978-5-86471-807-0

Հրատարակության տարի

2018

Գրական մրցանակներ

Pulitzer Prize for Fiction (2002),
Ambassador Book Award for Fiction (2002)

Էջերի քանակը

606

Հեղինակ

Ռիչարդ Ռուսո

Հրատարակիչ

Ֆանտոմ Պռես

Սերիա

ԳՐՔԵՐ