Bestseller ռեվյու
«Գիրքն իր տեսակի մեջ եզակի է: Այս գրքով հիացած էին բազմաթիվ առաջատար շախմատային մասնագետներ: Երբ այն հրատարակվեց առաջին անգամ ԽՍՀՄ-ում 1989-ին շատ սահմանափակ տպաքանակով, տասնյակ մարզիչներ միմյանցից վերցնում էին այն ու ձեռքով արտագրում: Գրքում արտացոլված են Տիգրան Պետրոսյանի խորաթափանց շախմատային մտքերը և ստրատեգիական լուծումները»:
Ռաֆայել Վահանյան, շախմատիստ, գրոսմայստեր
Լեգենդար շախմատիստի յուրաքանչյուր գիրք մեծ նվեր է շախմատի սիրահարներին: Կարծում եմ՝ Միխայիլ Տալի և Տիգրան Պետրոսյանի գրքերը հավասարը չունեն: Այս երկու հսկաները, որոնք միմյանց ընդհանրապես նման չեն, մի ընդհանրություն ունեին՝ ընթերցողից գաղտնիքներ չէին պահում և պատկերավոր խոսք ունեին: Վստահ եմ, որ այս գիրքը նվեր կլինի շախմատի սիրահարներին և նոր տաղանդներ կդաստիարակի:
Լևոն Արոնյան, շախմատիստ, գրոսմայստեր
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։