Շապիկի դարձերես
Թերթել

Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել եւ՛ հայրենիքում, եւ՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով եւ նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով եւ հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։
Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչեւ «Լոս Անջելես Գելեքսի»։

Bestseller ռեվյու

«Ցնցող է։ Ավելի խորաթափանց, քան քո կարդացած բոլոր հուշագրությունները: Իբրայի գիրքը պատմում է նրա մանկության մասին, թե ինչպես Շվեդիայում հայտնված ներգաղթյալի որդին դարձավ ֆուտբոլի պատմության ամենամեծ անուններից մեկը»։

Sports Illustrated


«Երևի Զեդի Սմիթի «Սպիտակ ատամը» վեպից հետո ամենավաճառված գիրքն է եվրոպացի իմիգրանտի մասին: Հենց դադարում ես այն ընկալել որպես «ֆուտբոլիստի հուշագրություն» հասկանում ես, որ Զլատանի գիրքը չափազանց նման է Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» վեպին»:

Financial Times


«Հմուտ է, դիպուկ: Նա Զլատանն է»:

The New York Times


«Սիրում եմ այս գիրքը, որովհետև այն ավելին է քան ֆուտբոլը: Զլատանի գիրքը պատմությունէ հույսի ու խիզախության մասին ու թե ինչպես է ներգաղթյալ տղան զրոյից դառնում այն ինչ կա: Ու այդ ամենը քրտնաջան աշխատանքի ու կամքի շնորհիվ: Այս գիրքը պատուհան է, որ բացվում է դեպի նոր, ավելի ազատ ու ուրիշ աշխարհ»։

Մարկուս Սամուելսոն, բեսթսելլեր գրող


«Բոլոր ժամանակների լավագույն սպորտային հուշագրությունը»:

PolicyMic


«Զլատանի պատմությունը սկսվում է ներգաղթյալ տղայի գնդակ գլորելու առաջին փորձերից ու շարունակում մինչև նրա կարիերայի լավագույն գոլերը: Ոգեշնչող ու ապշեցնող գիրք է, ճիշտ ինչպես նրա խաղը»։

Ալեքսանդր Հեմոն, գրող


 

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Ես Զլատանն եմ”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

I am Zlatan

ISBN

978-9939-884-00-4

Հրատարակության տարի

2020

Էջերի քանակը

552

Հեղինակ

Զլատան Իբրահիմովիչ

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ