Շապիկի դարձերես
Թերթել

Ինչպես հասցնել բոլոր գործերը

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար:

Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները

Bestseller ռեվյու

«Այս սեզոնի լավագույն ընթերցանությունը աշխատանք-կյանք հարաբերակցության վերաբերյալ։  Կյանքը ճիշտ կազմակերպելու մասին իմ ամենասիրելի խորհուրդներն են, որոնք անհրաժեշտ են բազմազբաղ ու ծանրաբեռնված աշխատանքի այս դարաշրջանում»։

Սյու Շելենբարգեր, The Wall Street Journal


«Վերջերս մասնակցել եմ Դեյվիդի սեմինարին՝ կազմակերպված գործելու մասին և նրան գործողության մեջ տեսնելուց հետո, հիմա հույս ունեմ․․․Դեյվիդ Ալենի սեմինարը բացեց աչքերս»:

ՍտյուարտԱլսոպ, Fortune


«Ալենը մեծ-մեծ փիլիսոփայելու փոխարեն մանրամասն բացատրում է ժամանակը կառավարելու հնարները: Արժե այս գրքին ժամանակ հատկացնել»:

Մարկ Հենրիքս, ձեռներեց


«Արդյունավետության հասնելու Դեյվիդ Ալենի սկզբունքները արմատավորված են մեծ գաղափարների մեջ…,  բայց դրանք նաև հեշտ կիրառելի են»:

Քեյթ Հ Համոնդս, Fast Company


«Դեյվիդ Ալենը նորովի բացատրում է նպատակներ սահմանելու, հանգստանալու կարևորությունը և մատուցում պարզ ուղեցույցներ՝ գործերը կարգի բերելու համար: Նա գործի է դնում իր մեծ փորձը, անձնական պատմությունները և առաջարկում պարզության, արագության և երջանկության սեփական բաղադրատոմսը»:

Ֆրենսիս Հեսելբեյն, , Leader to Leader Institute


«Յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս գիրքը, կարող է այս գիտելիքն ու հմտությունները կիրառել կյանքում ու անմիջապես արդյունք ստանալ»:

Ստեֆան Փ. Մագի, Տեխասի համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ամբիոնի վարիչ


«Կառավարման սխեմաների հարցում խիստ թերահավատ լինելով հանդերձ պետք է ասեմ՝ Դեյվիդի ծրագիրը հաղթող է»:

Ջոլին Գոդֆրի, «Մեր  վայրի երազանքները» գրքի հեղինակ


«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը նկարագրում է զարմանալիորեն պրակտիկ գործընթաց, որը կարող է օգնել բազմազբաղ մարդկանց՝ վերագտնելու կյանքի նկատմամբ հսկողությունը: Այն կարող է օգնել ձեզ ավելի հաջողակ լինել: Ավելին՝ այն կարող է օգնել ձեզ ավելի երջանիկ կյանքով ապրել»:

Մարշալ Գոլդսմիթ, խմբագիր, The Leader of the Futureև Coaching for Leadership


«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը կարդալը կարող է վտանգավոր լինել գործերը հետաձգելու ձեր հին սովորության համար: Դեյվիդ Ալենի մոտեցումը պարզ է և ինտուիտիվ: Նա տրամադրում է համակարգ, գործիքներ և խորհուրդներ՝ լուրջ արդյունքների հասնելու համար»:

Կարոլա Էնդիկոտ, Quality Resources, New England բժշկական կենտրոնի տնօրեն


 

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Ինչպես հասցնել բոլոր գործերը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Getting Things Done

ISBN

978-9939-9217-6-1

Հրատարակության տարի

2020

Էջերի քանակը

416

Հեղինակ

Դեյվիդ Ալեն

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ