Շապիկի դարձերես
Թերթել

Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն

Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից:

Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա:

Bestseller ռեվյու

Կախարդական… Հոյակապ գիրք է՝ սուր պատկերացումներով և խայթող սրամտությամբ լի... Հնարավոր չէ ընթերցել առանց գլխապտույտ ունենալու: 

Guardian


Հարարին միանգամայն նոր ու թարմ անկյունից մեզ է ներկայացնում այն ամենը, ինչը թվում էր՝ արդեն գիտենք… ապշեցուցիչ է: 

Financial Times


Հարարին ոչ թե պարզապես պատմության, այլ մետապատմության դասեր է առաջարկում: 

Washington Post


Բոլոր հզոր ստեղծագործությունների պես Sapiensնույնպես շարունակություն էր պահանջում: Homo Deus-ում մեր ապագան, որն ամենայն հավանականությամբ ապոկալիպտիկ է լինելու, պատկերվում է ամենայն մանրամասնությամբ: Գիրքն առաջարկում է ապագայի գայթակղիչ սցենարներ: 

The Observer


Հարարին ինտելեկտուալ հավաքչարար է, որը տեսություններ և տվյալներ է պոկոտել փիլիսոփայությունից, աստվածաբանությունից, համակարգչային գիտությունից և կենսաբանությունից։ Նա ստեղծել է հանճարեղ, ինքնատիպ, մտածելու տեղիք տվող և կարևոր հետազոտություն, որը պատասխանում է մեկ հարցի՝ ո՞ւր է գնում մարդկությունը: 

Evening Standard 

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Sapiens: A Brief History of Humankind

ISBN

978-9939-884-02-8

Հրատարակության տարին

2020

Էջերի քանակը

504

Հեղինակ

Յուվալ Նոյ Հարարի

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ