Շապիկի դարձերես
Թերթել

Մեսսի

Rated 5.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետեւողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը եւ շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։

Bestseller ռեվյու

Նա ամաչկոտ էր ու անփորձ։ Տարիներ շարունակ ամեն օր ենթարկվել էր տարատեսակ ներարկումների՝ աճի հորմոնի պակասը հաղթահարելու համար։ Լու Մեսսին, 13 տարեկանում թողնելով իր երջանիկ ու անհոգ կյանքը, Արգենտինայից տեղափոխվել է Բարսելոն։ Գիրքը բացահայտում է, թե մեծ ակումբներն ինչպես են վարվում Մեսսիի նման տաղանդավոր երիտասարդների հետ։

Independent


Գիրքը ներկայացնում է ֆուտբոլիստի կյանքի ու կարիերայի իրական պատմությունը, որքան էլ այն հեքիաթի նման լինի։ Նրանց համար, ովքեր ծանոթ չեն ֆուտբոլիստի անցած ուղուն, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Փորձել են նաեւ գործի դնել ներգաղթյալներին վերաբերող որոշ օրենսդրական դրույթներ, որպեսզի նրան թույլ չտան խաղալ Իսպանիայում։ «Հաջորդ Մարադոնա» դառնալու ուղին հեշտ չի եղել Մեսսիի համար: Շատերի կարծիքով՝ նա դեռեւս իր բոլոր ուժերը չի ներդրել ֆուտբոլային իսկական աստղ ու լեգենդ դառնալու համար։

IOL Entertainment

1 ռեվյու՝ «Մեսսի» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    Էդուարդ Քալանթարյան

    Ֆուտբոլը տարիների ընթացքում շատ է փոխվել։ Մեծացել է արագությունը, թիմային պաշտպանությունը տարբեր համակարգերի ու մեթոդների շնորհիվ մոտեցել է կատարելության։ Հատկապես Եվրոպայում մարզիչները դաշտում մարդկային գործոնը հասցրել են նվազագույնի։ Գոլ ստեղծելն ու խփելը դժվարացել են, «բնատուր» գոլահարները քիչ են։ Բայց ինչ-որ հրաշքով հենց մեր օրերում հայտնվեցին երկուսը, որոնք դեն նետեցին բոլոր կարծրատիպերն ու սկսեցին մրցել։ Նրանց պայքարը նման է մարդու եւ ռոբոտի դիմակայությանը։
    Կրիշտիանուն նորագույն տեխնոլոգիաների, անմարդկային ռեժիմի արգասիք է, կատարյալ մեքենա, որը սրբումտանում է իր ճանապարհին հայտնված ամեն ինչ։ Լեոն նրա հակատիպն է։ Նա արգելքները հաղթահարելու համար օգտագործում է այն ամենը, ինչ կրել է ծնված օրից։ Ու դա անում է այնպիսի թեթեւությամբ, կարծես ոչ մի ջանք չի գործադրում։
    Իմ խորին համոզմամբ՝ հենց Մեսսին է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը: Եվ ահա թե ինչու։

    Արգենտինացին ունի Պելեի՝ հնարքները թեթեւությամբ կատարելու ունակությունը, Մարադոնայի դրիբլինգը, Կրուիֆի թիմային հատկանիշները, Բեկենբաուերի սառնասրտություն, Ռոնալդոյի գոլային հոտառությունը, Զիդանի եւ Ռոնալդինյոյի եթե ոչ տեխնիկան, ապա դիսպետչերական հատկությունները։ Ու այդ ամենով հանդերձ նա համարձակվում է Ռոնալդուի չափ գոլ խփել եւ ֆուտբոլ բերել իր խաղաոճը։ Նա դաշտում իր թիմի կրեատիվի մասով ամեն ինչն է։ Մեսսին կարող է օրերով ու ամիսներով չմարզվել, բայց դուրս գալ դաշտ ու դրական ազդել իր թիմի ելույթի վրա։
    Պելեն եւ Մարադոնան կարող են մինչեւ կյանքի վերջ պնդել, որ Մեսսին լավագույնը չէ, քանի դեռ չի հաղթել Աշխարհի առաջնությունում։ Բայց դա հնացած միտք է։ Մունդիալում հաղթած հարյուրավոր ֆուտբոլիստներ կան, որոնց աշխարհը չի ճանաչում։ Երբ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում էր «փախցնել» դեռահաս Մեսսիին, նա ընտրեց հայրենի Արգենտինան, չնայած գիտակցում էր, որ «Կարմիր Ֆուրիայի» հետ տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ կլիներ։ Էլ չեմ խոսում բազմաթիվ թիմային ու անհատական մրցանակների մասին, որոնք շատ լեգենդների համար երազանք մնացին։
    Կարող է թվալ, որ Մեսսիի ֆուտբոլային կարիերան անցնում է ինչպես դանակը կարագի միջով։ Բայց ամենեւին այդպես չէ։

    Լուկա Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, թե ինչպես էր նրա տաղանդի մասին խոսում ամբողջ Ռոսարիոն, բայց այդ տաղանդն արգենտինական այդ քաղաքում էլ կմարեր, եթե չլիներ Կառլես Ռեշակը։
    «Բարսելոնայի» լեգենդի ծանրակշիռ խոսքը ծնեց մարզաձեւի պատմության մեջ ամենաուժեղ սիրավեպը, որը շարունակվում է 15 տարի։ Ռոսարիոյից Բարսելոն, այնտեղից՝ պտույտ աշխարհով. Կայոլին Մեսսիի հետեւից գնացել է ամենուր եւ փոխանցել հրաշքը, որը մարդիկ տեսել են իրենց աչքերով։
    Իսկ այդ պատմությունները լեգենդ չեն, որովհետեւ մենք ինքներս ապրում ենք Մեսսիի օրոք ու շարունակում ենք վայելել նրա ֆուտբոլը։ Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր «Լուն» իր նորամուտից հետո միակն է, որը մնացել է «Բարսելոնայում»։ Բայց ֆուտբոլը, որը նա ցուցադրում է 31 տարեկանում, դեռ շատ նման է այն ֆուտբոլին, որը նա խաղում էր 17 տարեկանում։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Messi: The Inside Story of the Boy Who Became a Legend

ISBN

978-9939-9196-0-7

Հրատարակության տարի

2019

Էջերի քանակը

548

Հեղինակ

Լուկա Կայոլի

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ