Շապիկի դարձերես
Թերթել

Կոշկավաճառը

«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Bestseller ռեվյու

Նախորդ տարվա կարդացածս ամենալավ գիրքը Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ն է: Ֆիլը շատ իմաստուն, խելացի և մրցունակ անձնավորություն է. նա պատմելու շնորհ ունի:

Ուորեն Բաֆետ, ամերիկացի բիզնես մագնատ


«Կոշկավաճառ»-ը 2016 թվականի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր և քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով և զոհողություններով: Ֆիլ Նայթը սակավ գործադիր տնօրեններին բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում:

Բիլ Գեյթս, ամերիկացի բիզնես մագնատ, Մայքրոսոֆթի նախկին գործադիր տնօրեն է ներկայիս նախագահ

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Կոշկավաճառը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Shoe Dog: A Memoir by the Creator of Nike

ISBN

978-9939-75-456-7

Հրատարակության տարի

2020

Էջերի քանակը

384

Հեղինակ

Ֆիլ Նայթ

Հրատարակիչ

Էդիթ Պրինտ

Սերիա

ԳՐՔԵՐ