Շապիկի դարձերես
Թերթել

Լռակյաց հիվանդը

Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

Bestseller ռեվյու

Հեշտ չէ հյուսել մի վեպ, որի գլխավոր հերոսը չի խոսում։ Բայց այս տպավորիչ, կլանող դեբյուտով, որի սյուժեի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունքը գնել է Բրեդ Փիթի ընկերութ- յունը, Մայքլիդիսը ներկայանում է որպես գրող, որն արժանի է ուշադրության:

People


«Լռակյաց հիվանդը» հեղինակի առաջին վեպն է, սակայն այստեղ արդեն նկատելի են վարպետ գրողի ռիթմն ու նրբանկատությունը:

BBC


Կատարյալ թրիլլեր է: Այս արտասովոր վեպից արյունս եռաց. ուղղակի չէի կարողանում գիրքը ձեռքիցս ցած դնել: Որոշել էի թեթեւ աչքի անցկացնել. անցել է 11 ժամ, հիմա առավոտ- յան 5։47 է, ու ես ավարտել եմ գիրքը. ապշած եմ:

Ա. Ջ. Ֆինն, New York Times բեսթսելլեր հեղինակ


«Լռակյաց հիվանդը» գաղտագողի սողում է դեպի քեզ, ինչ- պես վախեցնող ստվերը՝ թույլ լուսավորված փողոցում: Մայք- լիդիսը ստեղծել է օրիգինալ, գայթակղիչ հոգեբանական առեղծված, այնքան ոլորապտույտ, այնքան յուրօրինակ, որ այն դարձել է մի առանձին ժանր։ Կարդացել եմ երկու գի- շերում, վայելել յուրաքանչյուր հյութալի բառ, յուրաքանչյուր մռայլ հանդիպում, յուրաքանչյուր վախեցնող շրջադարձ: ­

Դեյվիդ Բալդաչի

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Լռակյաց հիվանդը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The silent patient

ISBN

978-9939-884-11-0

Հրատարակության տարին

2021

Էջերի քանակը

444

Հեղինակ

Ալեքս Մայքլիդիս

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ