Շապիկի դարձերես
Թերթել

Անմահները

Ի՞նչ կանեք եթե իմանաք ձեր մահվան օրը: 1969-ին Նյու Յորքում ծեր գնչուհին գուշակում էր մարդկանց մահվան հստակ օրը: «Անմահները» վեպը տեղափոխում է ընթերցողին 80-ականների Սան-Ֆրանցիսկո, որտեղ վեպի հերոսը` Գոլդեն ազգանունով քառյակն է` երկու քույր, երկու եղբայր: Իսկ ի՞նչ անել, եթե գիտես մահվանդ օրը: Շարունակել ապրել ասես ոչինչ էլ չի եղել, թե փորձել կանգնեցնել ժամանակը: Գոլդեն ընտանիքի երեխաները հայտնվել են անմահության և իրականության, ապագայի ու ներկայի մեջտեղում: Հե՞տ շրջել ժամացույցի սլաքները, թե՞ հակառակը` առաջ տալ:

Bestseller ռեվյու

Մենք բառերով նկարագրում ենք մեր միջավայրը և այդ ձևակերպված միջավայրը դառնում է իրականություն։ Կամ, եթե ավելի կարճ՝ բառերը զորեղ են։

«Անմահները» վեպը Գոլդ ազգանունով քառյակի մասին է՝ երկու քրոջ ու երկու եղբոր, ովքեր փոքր ժամանակ որոշում են գնալ գուշակի մոտ։ Լսել էին, որ գնչու կինը կարող է ասել, թե մարդը երբ է մեռնելու։ Եվ հերթով մտնելով ծեր գնչուհու մոտ, նրանցից ամեն մեկը լսում է իր դատավճիռը կամ վերջնաժամկետը։

Իսկ ի՞նչ անել, երբ լսում ես, թե երբ ես մահանալու։ Հավատա՞ս, թե՞ անցնես առաջ։ Իսկ եթե հավատա՞ս, փորձես կանխե՞լ, թե ճիշտ հակառակը՝ ապրես լիարժեք կյանքով՝ մինչև կգա ժամանակը։ 4 հերոսներից ամեն մեկը մի ընտրություն է կատարում. մեկը որոշում է, որ պետք է կյանքից քաղի ամեն ինչ, մինչև մահը։ 2֊րդը որոշում է մահից առաջ ընկնել ու ինքնասպան է լինում։ 3֊րդը որոշում է վրժեխնդիր լինել ծեր գնչուհուց, իսկ 4֊րդը՝ կյանքի առաջին 50 տարին ապրում է չմեռնելու համար։

Բայց գլխավոր հարցի ակնհայտ պատասխանը հենց վեպի վերնագրում է։ Ոչ մեկս էլ անմահ չենք։ Հետևաբար, իմանալով, թե չիմանալով վերջնաժամկետը, միևնույն է մահանալու ենք ու ոչ թե պետք ճշտել մահվան օրը, այլ հասկանալ կյանքի ընթացքը։ Ինչպե՞ս ապրել, որ մահը, իր անխուսափելիությամբ հանդերձ, չդառնա դատավճիռ, այլ լինի խաղաղ հանգրվան։ Վերջին կանգառ։

28֊ամյա ամերիկուհի Քլոի Բենջամինի դեբյուտային գիքրը մեծ աղմուկ է հանել ԱՄՆ֊ում։ Այդ պատճառով ռուսերեն թարգմանությունն ամիջապես հետևեց։ Քլոին չի թաքցնում, որ սիրահարված է ամերիկյան ժամանակակից գրականության աստղերին ու փորձել է գրել վեպ, նույնքան խորը, որքան Դոննա Տարտը, մասշտաբային, ինչպես Ջոնաթան Ֆրանզենը և անկեղծ, ինչպես Սելեստա Յանգը։

Դեբյուտի համար տպավորիչ է, առավել ևս, երբ թիկունքիդ հզոր գրական գործակալ ու խմբագիր կա։ Բայց հավակնել, չի նշանակում լինել։ «Անմահները» այնքան խորն ու համապարփակ ուսումնասիրված չէ, ինչպես Դոննա Տարտի բոլոր երեք վեպերը ( որոնք նա գրում է 10 տարի ), այնքան մասշտաբային չէ, ինչպես ֆրանզենի մոտ և «բաց երակ չէ», ինչպես Սելեստայի մոտ։ «Անմահները» մոդայիկ դարձած քաղաքային վեպ է, հրեա ընտանիքի 4 անդամների փոքր ու մեծ ողբերգություններով, բեկգրաունդում ծավալվող պատմական իրադարձություններով, բավականաչափ թեթև ոճով ու մելանխոլիկ վերջաբանով։ Դեբյուտի համար վատ չէ։

 

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Անմահները”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Immortalists

ISBN

978-5-86471-782-0

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

416

Հեղինակ

Քլոե Բենջամին

Հրատարակիչ

Ֆանտոմ Պռես

Սերիա

ԳՐՔԵՐ