Bestseller ռեվյու
Մի անգամ աղջիկների դպրոցում հայտարարությունների պատին հայտնվում է հարևան՝ տղաների դպրոցից մի ժպտացող տղայի լուսանկար: Տղայի դեմքի վրա կտրտած տառերով գրված էր՝ «Ես գիտեմ՝ ով է նրան սպանել»: Կրիսին սպանել էին մոտ մեկ տարի առաջ, նրա մարմինը գտել էին աղջիկների դպրոցին կից խոտածածկ տարածքում: Թե ինչպե՞ս էր նա հայտնվել այնտեղ, կամ ո՞ւմ էր հանդիպել ոչ ոք չգիտի: Մարդասպանը շարունակում է անհայտ մնալ: Սակայն, սպանության գործն այլ ընթացք է ստանում երբ ոստիկանության բաժանմունք է գալիս 16-ամյա Հոլի Մաքիս անունով մի աղջիկ, և հետաքննիչ Սթիվեն Մորանին տալիս հայտարարությունների տախտակից պոկած լուսանկարը, որի վրա կտրտած թղթերով գրված էր՝ «Ես գիտեմ՝ ով է նրան սպանել»:
Սթիվենը երկար տարիներ էր սպասել այս պահին: Վերջապես նրան հնարավորություն էր ընձեռվել վերջապես բացահայտել գործն ու ընդունվել Դուբլինի ոստիկանության սպանությունների բաժին: Նույն բաժնի աշխատակից Անտուանետա Քովեի հետ նա միանգամից ուևորվում է Սուրբ Քիլդայի դպրոց, որպեսզի հասկանա թե ինչ է այնտեղ կատարվել: Նրանք պատկերացում անգամ չունեին, որ հայտնվելու են «իշամեղուների բնում», որտեղ բարի, համեստ ու խելացի թվացող աղջիկներն՝ իրականում ավելի վտանգավոր են, քան սերիական մարդասպանները:
Թանա Ֆրենչի նոր քրեական դետեկտիվը հոգեբանական մեծ վեպ է՝ մասնավոր դպրոցի թաքուն ու առեղծվածային աշխարհի մասին: Աննա Ֆրենչին անվանում են «Իռլանդական գրականության Դոննա Տարտ»:
Ավետիս Հարությունյան
ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
1 ռեվյու՝ «Գաղտնավայր» գրքի համար
-
Թանա Ֆրենչը համաշխարհային դետեկտիվի նոր ծագող աստղն է, որը գրում է, թե ինչպես են բացահայտում հանցագործությունները Իռլանդիայում: Ընդ որում, նրա հերոսները դա անում են հին, բարի` հարցաքննությունների մեթոդներով:
Դուբլինի հարևանությամբ աղջիկների էլիտար դպրոցի բակում մի օր հայտնվում է մի դեռահաս տղայի սպանված դի: Ոստիկանությունն այդպես էլ չի գտնում հանցագործին: Մեկ տարի անց, աշակերտական հայտարարությունների հատուկ պատին, որը կոչում են «Գաղտնի վայր», հայտնվում է տղայի լուսանկարը և գրություն` «Ես գիտեմ, թե ինձ ով է սպանել»: Այդ պահից սկսած իրադարձությունները զարգանում են անհավանական արագությամբ:
Այս գիրքը ոչ միայն սպանության մասին է: Այն նաև ժամանակակից սերնդի, փակ տարածությունների, մեծերի ու դեռահասների: Այն որոշ իմաստով համեմատում են Դոննա Տարտի «Գաղտնի պատմության» հետ: Թեև պետք է նկատել, որ Տարտի մոտ հերոսներն ուսանողներ էին և հետո, Տարտը, իր հիմնական պատմությունն օգտագործում էր որպես ֆոն` ավելի գլխավորի մասին խոսելու համար:
Ամեն դեպքում, Թանա Ֆրենչի գիրքը պակաս վատը չէ: Այն համոզիչ հերոսներով, պինդ սյուժեով դետեկտիվ է` աղջկական երևակայության, զգայունության և ի վերջո խելագարության մասին:
A.A. –